Ձեր զամբյուղը դատարկ է
Cart 0

Ընդհանուր Դրույթներ եւ Պայմաններ

Վերջին Թարմացումը՝ [16 Ապրիլ, 2019]

 

ՏՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (<<ՊԱՅՄԱՆԱԳԻՐ>>), ՈՐԸ ԿՆՔՎՈՒՄ Է ԼԱՔԻ ԷՆԹԸՐՓՐԱՅԶԻՍ Բ.Վ/ LUCKY ENTERPRISES B.V /–Ի՝ ԱՅՍՈՒՀԵՏ <<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ>> ԵՎ ՁԵՐ ՄԻՋԵՎ՝ ՈՐՊԵՍ ՕԳՏԱՏԵՐ՝ ԱՅՍՈՒՀԵՏ <<ԴՈՒՔ>> ԿԱՄ <<ՁԵՐ>>: ՆԱԽՔԱՆ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԵՎ/ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԵՎ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՐԵՎԷ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՔ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԱՊԱ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՀԵՏ:

ՍԵՂՄԵԼՈՎ <<ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ>> ԿԱՄ <<ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ>> (ՈՐՏԵՂ ԿԻՐԱՌԵԼԻ Է) ԵՎ/ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՎԵԲ ԿԱՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԵՔ, ՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՆԵՐԲԵՌՆՎՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ: ՎԵԲ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՂՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵԿՆԱԲԱՆՎԵՆ ՈՐՊԵՍ ԲՋՋԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈ-ՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՂՈՒՄՆԵՐ:

ՍԵՂՄԵԼՈՎ <<ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ>> ԿԱՄ <<ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ>> (ՈՐՏԵՂ ԿԻՐԱՌԵԼԻ Է) ԵՎ/ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՎԵԲ ԿԱՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԵՔ, ՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՆԵՐԲԵՌՆՎՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ: ՎԵԲ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՂՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵԿՆԱԲԱՆՎԵՆ ՈՐՊԵՍ ԲՋՋԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈ-ՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՂՈՒՄՆԵՐ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ: ԱՅՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՎԵԲ ԿԱՅՔ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻ ԿԱՄ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԱՄՍՎԱ ՄԵՋ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ:

ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ, ԱՊԱ ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՎԵԲ ԿԱՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

1. Սահմանումներ

1.1 Այս Պայմանագրում հետեւյալ բառերը եւ արտահայտությունները պետք է (եթե բովանդակությունը այլ բան չի պահանջում) ունենան իրենց կողքին սահմանված իմաստները՝

 

1.1.1 <<Պայմանագիր>> նշանակում է այս ընդհանուր դրույթները եւ պայմանները, որոնցով ղեկավարվում են այս պայմանագրային հարաբերությունները Ձեր եւ Ընկերության միջեւ (որոնք՝ որպես այլընտրանք կարող են այսուհետ կոչվել <<Դրույթներ>> եւ/կամ <<Ընդհանուր Դրույթներ եւ Պայմաններ>>,

1.1.2 <<Խաղադրույք>> / <<Խաղային գրազ>> կամ <<Խաղագումար>> նշանակում է Ձեր կողմից կատարված խաղադրույք ցանկացած վիճակախաղի (արդյունքի) համար, որի համար մենք օգտատերերից ընդունում ենք խաղադրույքներ

1.1.3. “Caixa Econômica Federal” կամ “Caixa” նշանակում է կազմակերպություն, որը կազմակերպում է պաշտոնական Բրազիլիական վիճակախաղը՝ Mega-Sena-ն (այսուհետ՝ Mega Sena) մյուսների միջեւ,

1.1.4. “Camelot Group” կամ “CG” նշանակում է կազմակերպություն, որը կազմակերպում է Միացյալ Թագավորության պաշտոնական վիճակախաղը ՝ “Lotto”-ն (այսուհետ “UK National Lottery”/ <>) մյուսների միջեւ,

1.1.5 <<Քարտ>> վերաբերում է բոլոր տեսակի քարտերին, որոնք ունեն <<վճարում>>, <<լիցքավորում>>, <<դեբետ>>, <<կրեդիտ>>, <<վիրտուալ>> եւ/կամ նմանատիպ գործառույթ

1.1.6 <<Ընկերություն>>նշանակում է Լաքի Էնթըրփրայզիս Բ.Վ/ Lucky Enterprises B.V.՝ Կուրակաոյի օրենքների ներքո գրանցված ընկերություն է՝ ընկերության հետեւյալ գրանցման համարով՝ 136683 եւ հետեւյալ հասցեով գրանցված գրասենյակով՝ Heelsumstraat 51, E-Commerce Park Curaçao Փոստային Իդեքս Արկղ՝ 422, որը գործում է համար 5536/JAZ լիցենզիայի ներքո, եւ ղեկավարվում եւ կարգավորվում է Կուրակաոյի Կենտրոնական Կառավարության կողմից,

1.1.7 <<Ընկերության/ների Խումբ>> նշանակում է Ընկերություն, ժամանակ առ ժամանակ Ընկերության ցանկացած հոլդինգ ընկերություն, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ այդպիսի հոլդինգ ընկերությունների բոլոր անմիջական եւ ոչ անմիջական դուստր ընկերությունները,

1.1.8 <<Վճար>> նշանակում է Ընկերությանը՝ մատուցվող Ծառայությունների եւ Խաղադրույք կատարելու համար վճարվող գումար (ներառյալ, բայց ոչ սահմանափակված խաղադրույքի գումարը),

1.1.9 “Deutscher Lotto-und Totoblock” կամ “DLTB” նշանակում է Գերմանական վիճակախաղերի կազմակերպություն, որը կազմակերպում կամ համակազմակերպում է Lotto 6aus49 վիճակախաղը Գերմանիայում, ինչպես նաեւ EuroJackpot վիճակախաղը,

1.1.10. “Française des Jeux” կամ “FDJ” նշանակում է Ֆրանսիական վիճակախաղերի կազմակերպություն, որը կազմակերպում է Ֆրանսիայի պաշտոնական վիճակախաղը (այսուհետ՝ France Loto/Ֆրանսիական Վիճակախաղ) մյուսների միջեւ,

1.1.11 “Բացառված Անձ” նշանակում է Օգտատեր՝ (ա) ով գտնվում է՝ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Կուրակաոյում, Արուբայում, Բոնայրեում, Սաբայում, Սբ. Եվտատիուսում /Eutatius/, Սբ. Մարտինում կամ ցանկացած այլ արդարադա-տության ներքո գտնվող տարածքներում, որտեղ նրանց չի թույալտրվում մասնակցություն ունենալ մեր կողմից տրամադրվող հեռակա դրամախաղերին /մոլախաղ/, եւ (ii) ցանկացած այլ լրացուցիչ արդարադա-տության ներքո գտնվող տարածքներում, որտեղից Մենք ժամանակ առ ժամանակ չենք ընդունում հաճախորդներ կամ Օգտատերեր, (բ) ով գտնվում է որեւէ Պատժամիջոցների /Սանկցիաներ/ Ցանկում, կամ այլապես նրան արգելված է մասնակցել հեռակա դրամախաղերին ցանկացած տնտեսական պատժամիջոցների օրենքների, կարգավորումների, արգելքների կամ սահմանափակող միջոցների տեսքով, որոնք գործադրվել, հսկողության տակ են դրվել, իրագործվել կամ հարկադրվել են ցանկացած Պատժամիջոցներ Կիրառող Մարմինների կողմից (ցանկացած դեպքում՝ անձնապես կամ այն օրենքի ուժով, որի իրավասության տարածքում գտնվում է անձը), / FATF / Moneyval եւ/կամ (գ) 18 տարեկանից ցածր է, եւ/կամ (դ) Ընկերության տնօրեն կամ աշխատակից կամ Ապահովագրող կամ Ընկերության կամ Ապահովագրության խմբի ցանկացած անդամ, կամ անմիջական ընտանիքի անդամ, կամ միեւնույն հարկի տակ ապրող անդամ տնօրեն կամ աշխատակից (կապ ունեցող կամ չունեցող) ինչպես Ընկերության ցանկացած տնօրեն կամ աշխատակից կամ Ապահովագրող կամ Ընկերության կամ Ապահովագրական Խմբի ցանկացած անդամ,

1.1.12 <<Ֆորս Մաժոր>> վերաբերում է ցանկացած պատահարի կամ վիճակի, որը դուրս է որեւէ մեկի ողջամիտ կառավարումից, որի հետեւանքով կողմերից մեկը ձախողում է կամ չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները, եւ ֆորս մաժորը, այս պայմանագրի նպատակներով պայմանավորված, պետք է ներառի՝ Ընկերության կենտրոնական համակարգչային համակարգի կամ դրա որեւէ մասի գործողության ձախողում, հետաձգումներ, կորուստներ, սխալներ կամ բացթողումներ՝ հեռահաղորդակցության կամ տվյալների ցանկացած փոխանցման համակարգի, Աստծո ցանկացած գործողության արդյունքում տեղի ունեցած ցանկացած կորստի , կառավարական սահմանափա-կումների կամ գործող հեռակա խաղային կարգավորումներում փոփոխությունների հետեւանքով (ներառյալ ցանկացած անհրաժեշտ լիցենզիայի տրամադրման մերժում կամ ձախողում այն դեպքում , երբ այդպիսի մերժումը կամ ձախողումը տեղի չի ունենում տուժած կողմի մեղքով), պատերազմների, ռազմական գործողությունների ծագման, անկարգությունների, քաղաքացիական անհնազանդությունների, խռովությունների, ահաբեկչական գործողությունների, հրդեհի, պայթյունների, ջրհեղեղների, հափշտակությունների, դիտավորյալ վնասի, գործադուլների, արգելափակումների եւ/կամ տուժող կողմի ողջամիտ կառավարումից դուրս գտնվող ցանկացած պատճառի հետեւանքով։

1.1.13 <<Գլխավոր Էջ>> կամ <<Խաղի Էջ>> նշանակում է Վեբ կայքի ցանկացած էջ, որտեղ Օգտատերը կարող է կատարել խաղադրույք։

1.1.14 <<Մտավոր Սեփականություն>> նշանակում է բոլոր առեւտրային նշանները, ծառայությունների նշանները եւ առեւտրային անունները, ինչպես նաեւ պատկերները, գրաֆիկները, տեքստերը, հեղինակային իրավունքը, տվյալների պահպանման իրավունքը, բարոյական իրավունքները, հեղինակի իրավունքները, դիզայինի իրավունքը (անկախ գրանցվել ի վիճակի լինելուց, կամ այլապես), Կայքում գտնվող հասկացությունները կամ մեթոդաբանությունները, Օգտատիրոջ հաշիվը եւ այդտեղ պարունակվող նյութը, նաեւ այսուհետ <<Բովանդակություն>>, որը հանդիսանում է ընկերության էքսկլյուզիվ սեփականությունը։ Օգտատերը կարող է Վեբ Կայքից պահպանել եւ ցուցադրել Բովանդակությունը համակարգչի էկրանին՝ բացարձակապես իր Անձնական/ոչ առեւտրային օգտագործման համար։ Բոլոր այլ օգտագործումներն արգելված են մինչեւ Ընկերության կողմից գրավոր համաձայնություն ստանալը։

1.1.15 <<Ապահովագրված Շահող Խաղադրույք>> նշանակում է Շահող Խաղադրույք, որը ստորագրված է Ապահովագրողի կողմից,

1.1.16 <<Ապահովագրող>> նշանակում է ռիսկերը կառավարող ընկերություն եւ/կամ ապահովագրող, ով կառավարում կամ ստորագրում է, կամ կազմակերպում է ստորագրումը ինքնուրույն՝ ցանկացած պոտենցիալ Շահումների վերաապահովագրման կամ սինդիկացիայի հիմքով, որոնք առաջանում են Ձեր կողմից կատարված եւ մեր կողմից Ընկերության ցանկացած Վեբ Կայք/եր/ի միջոցով ընդունված ցանկացած Խաղադրույքներից:

1.1.17 <<Ապահովագրական Ընկերություն>> նշանակում է Ապահովագրող, ժամանակ առ ժամանակ ապահովագրողի ցանկացած հոլդինգ ընկերություն, ժամանակ առ ժամանակ բոլոր այդպիսի հոլդինգ ընկերությունների անմիջական կամ ոչ անմիջական դուստր ձեռնարկություններ,

1.1.18 “Loterías y Apuestas del Estado” կամ “LAE” նշանակում է Իսպանական Վիճակախաղերի կազմակերպություն, որը կազմակերպում կամ համակազմակերպում, է Sorteo Extraordinario de Navidad, Euromillones, Bonoloto, La Primitiva եւ El Gordo de la Primitiva վիճակախաղերը,

1.1.19 “Վիճակախաղի Խաղարկություն/ներ/” կամ “Խաղարկություն/ներ” նշանակում է վիճակախաղի ցանկացած պաշտոնական խաղարկություն, որի համար մենք առաջարկում են Խաղադրույքներ,

1.1.20 “MUSL” նշանակում է ԲազմաՆահանգային Վիճակախաղի Ասոցացիա /ԲՆՎԱ/, որը կազմակերպում է համընդհանուր վիճակախաղեր՝ ներառյալ - “Powerball” եւ “Mega Millions” վիճակախաղերը ԱՄՆ-ում,

1.1.21 “Նոր Հարավային Ուելսի Վիճակախաղեր/ՆՀՈՒՎ/” կամ “NSWL” նշանակում է Ավտրալական վիճակախաղերի կազմակերպություն, որը կազմակերպում եւ համակազմակերպում է Oz Lotto եւ Powerball (այսուհետ՝ Oz Powerball) վիճակախաղերը,

1.1.22 “Օպերատոր” կամ “Հիմնական Վիճակախաղերի Օպերատոր” նշանակում է յուրաքանչյուր վիճակախաղի եւ խաղարկության հետ կապված պաշտոնական երրորդ կողմի վիճակախաղի կազմակերպիչ, որը կազմակերպում եւ կառավարում է այդ վիճակախաղը եւ խաղարկությունը,

1.1.23. “Powerball-Jackpot” նշանակում է ընդհանուր քանակ/գումար, որը ենթակա է վճարման MUSL-ի կամ ցանկացած այլ (համա) կազմակերպիչ կազմակերպության կողմից Ա Մրցանակային Կարգում ԱՄՆ դոլարով վճարվող բոլոր Շահող Տոմսերի համար, ինչպես նաեւ ԱՄՆ “Powerball վիճակախաղի համապատասխան խաղարկության համար, որը, պաշտոնական կանոնների համաձայն, վճարվում է տարեկան 30 աճող քանակներից/գումարից/ (այսինքն՝ տարեկան 4%), կամ այդպիսի Շահող Տոմսեր չհայտարարվելու դեպքում այն գումարն է, որը պետք է վճարվեր MUSL-ի կամ ցանկացած այլ (համա) կազմակերպիչ կազմակերպության կողմից տարեկան 30 աճող քանակների/գումարի/ ընթացքում ( այն դեպքում, եթե առկա է <<անուիտետ (տարեկան)>> ընտրանքը), եթե Մրցանակային Ա Կարգում լիներ Շահող Տոմսերին վերաբերող համապատասխան խաղարկություն:

1.1.24 “Մրցանակ” / Մրցանակային Գումարներ”/ “Շահումներ/ Հաղթանակներ” նշանակում է գումար, բոնուս կամ պարգեւատրում, որն Օգտատերը կարող է շահել (եւ ներառում է Ապահովագրված Շահող Խաղադրույքներ, որոնք առաջանում են շահելու նպատակներով կատարված Խաղադրույքներից, ինչի առնչությամբ շահումներն ապահովագրվում են),

1.1.25 “Մրցանակային Կարգ” նշանակում է համապատասխան Վիճակախաղի համար Դասերի կարգ (լինում է կամ Ա Կարգ, կամ Բ Կարգ, կամ Գ Կարգ)

1.1.26 “Մրցանակային Ա Կարգ ” նշանակում է <<ջեքփոթի>> գործող Վիճակախաղի ամենաբարձր Կարգ՝ ինչպես նկարագրված է հաջորդիվ,

1.1.27 “Մրցանակային Բ Կարգ” նշանակում է գործող Վիճակախաղի հետ կապված հաջորդիվ նկարագրված Դասերը,

1.1.28 “ Մրցանակային Գ Կարգ ” նշանակում է գործող Վիճակախաղի հետ կապված հաջորդիվ նկարագրված Դասերը,

1.1.29. “Պատժամիջոցներ Կիրառող Մարմին” նշանակում է ամբողջապես կամ մասամբ ՝ (ա) ԱՄՆ կառավարություն, (բ) ՄԱԿ (գ) Եվրոպական Միություն (դ) Միացյալ Թագավորություն, եւ/կամ (ե) վերոնշյալներից յուրաքանչյուրի համապատասխան կառավարական ինստիտուտները եւ գործակալությունները ներառյալ՝ առանց սահմանափակման ԱՄՆ-Ի Գանձապետարանի Արտաքին Ակտիվների Վերահսկողության Գրասենյակ (“OFAC”), Միացյալ Նահանգների Պետքարտուղարություն, ԱՄՆ Առեւտրի Նախարարություն, ԱՄՆ Գանձապետարան, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և Պատվո Գանձարան (“HMT”),

1.1.30. “Պատժամիջոցների Ցանկ” նշանակում է Հատուկ նշանակված Քաղաքացիների եւ Արգելափակված Անձանց ցանկ-ցուցակ, որը պահպանվում է OFAC –ի կողմից, ինչպես նաեւ Ֆինանսական Պատժամիջոցների Նպատակների Կոնսոլիդացված Ցանկ եւ Ներդրումների Արգելափակման Ցանկ, որը պահպանվում է HMT-ի կողմից, կամ ցանկացած նմանատիպ ցանկ, որը պահպանվում է, կամ պատժամիջոցների նշանակման հրապարակային հայտարարություն, որը կատարվում է ցանկացած Պատժամիջոցներ Կիրառող մարմնի կողմից եւ ցանկացած դեպքում նույնկերպ կարող է փոփոխվել, լրացվել կամ փոխարինվել,

1.1.31 “Ծառայություն/ներ” պետք է ներառի բոլոր ծառայությունները՝ ներառյալ վիճակախաղերի վրա խաղադրույքներ անելը՝ կապված Ծառայությունների հետ եւ թվարկված Վեբ կայքում, եւ Օգտատիրոջը Վեբ կայքի միջոցով Ընկերության կողմից տրամադրված դրանց հետ կապված ցանկացած առաջարկները,

1.1.32 “Sisal” նշանակում է Իտալիայում SuperEnaLotto վիճակախաղի (Իտալական ազգային վիճակախաղ) խաղադրույքներ եւ խաղեր տրամադրող եւ կազմակերպիչ,

1.1.33 “Հիմնական Վիճակախաղ” նշանակում է գործող Օպերատորի վիճակախաղ, որի առնչությամբ մենք Ապահովագրողի կողմից կազմակերպել ենք ապահովագրություն Ապահովագրված Շահող Վիճակախաղերի համար:

1.1.34 “Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթ” նշանակում է ընդհանուր քանակ/գումար, որը ենթակա է վճարման գործող Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից կապված Հիմնական Վիճակախաղի համապատասխան խաղարկությունների բոլոր Հիմնական Վիճակախաղերի Մրցանակային Ա Կարգի Շահող տոմսերի հետ, ինչպես հայտարարված է գործող Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից (կամ, եթե այդպիսի Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսեր հայտարարված չեն, ապա այն քանակ/գումարն է, որը պետք է վճարվեր Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից, եթե Մրցանակային Ա Կարգում լիներ Շահող Տոմսերին վերաբերող համապատասխան խաղարկություն՝ ինչպես որոշված է Ապահովագրողի կողմից):

1.1.35 “Օգտատեր” նշանակում է ցանկացած անհատ, ով հստակ գիտակցելով կամ ենթադրաբար ընդունում եւ համաձայնվում է այս Պայմանագրին՝ բացելով վավեր Օգտատիրոջ Հաշիվ, եւ ով մեր Վեբ կայքում ժամանակ առ ժամանակ կատարում է Խաղադրույքներ,

1.1.36 “Օգտատիրոջ Հաշիվ” նշանակում է անհատի կողմից Վեբ կայքի միջոցով բացված անձնական հաշիվ՝ բացառապես Ծառայություններից օգտվելու նպատակով,

1.1.37 <<Մեզ/Մենք/Մեր>> նշանակում է Ընկերություն եւ ցանկացած դուստր ձեռնարկություն, մասնաճյուղ, տնօրեն, գրասենյակի աշխատակից, աշխատակից, ներկայացուցիչ, գործակալ եւ պայմանագրային աշխատող եւ ցանկացած այլ անձ, ով հանդես է գալիս Ընկերության անունից (եւ եթե բովանդակությունը այլ բան չի նախատեսում, ապա <<մեզ/մենք/մեր>>-ը պետք է ունենա նույն իմաստը),

1.1.38 “Վեբ կայք” նշանակում է Ընկերության կողմից սեփականաշնորհված, ղեկավարվող կամ կազմակերպված ցանկացած կայք (վեբ կայք) (ներառյալ, բայց ոչ սահմանափակված www.lotto247.com-ը), եւ ցանկացած ծրագրակազմ կամ բովանդակություն, որն օգտագործվում է այդպիսի վեբ կայք մուտք գործելու համար, եւ

1.1.39 “Դուք/Ձեր” նշանակում է Օգտատեր (եւ, եթե բովանդակությունը այլ բան չի նախատեսում, ապա “Դուք/Ձեր”-ի կիրառությունն ունենալու է նույն իմաստը):

1.2 Բացելով Օգտատիրոջ Հաշիվ, այդպիսի Օգտատիրոջ հաշիվն օգտագործելով ու վերաօգտագործելով, մեր Ծառայություններին մասնակցելով եւ օգտվելով, կամ ցանկացած Մրցանակ ընդունելով՝ Օգտատերը ներկայացնում, երաշխավորում եւ համաձայնվում է հետեւյալին՝

2. Ձեր Կողմից Մեր Ծառայություններից Օգտվելը՝

2.1. Սույնով դուք երաշխավորում եւ ներկայացնում եք, որ՝

2.1.1 Դուք առնվազն 18 տարեկան անհատ եք եւ ձեր կողմից Ծառայություն-ներից օգտվելը օրինական է եւ համապատասխանում է օրենքներին, կարգավորումներին եւ հրահանգներին, որոնք գործում են Ձեր բնակության վայրում:

2.1.2 Ծառայություններից օգտվելու արդյունքում Դուք չեք խախտում ցանկացած կիրառվող-գործող օրենք կամ կարգադրություն: Եթե դուք բնակվում եք կամ գտնվում եք այնպիսի արդարադատության ներքո, որն արգելում է Ծառայություններից օգտվելը, ապա դուք չպետք է օգտվեք Ծառայություններից:

2.1.3 Ձեր պարտականությունների մեջ է մտնում վստահ լինելը, որ դուք համապատասխանում եք ձեր նկատմամբ կիրառվող յուրաքանչյուր եւ բոլոր օրենքներին մինչեւ Վեբ կայքում գրանցվելը եւ ցանկացած Ծառայությանը/ններին մասնակցություն ունենալը:

2.1.4 Ծառայություններից օգտվելու համար Դուք չեք օգտագործում դրամական միջոցներ, որոնք ձեռք են բերվել հանցավոր կամ անօրինական գործողությունների հետեւանքով

2.1.5 Դուք գրանցվելու եք Օգտատիրոջ Հաշիվ ունենալու համար միայն ձեր անձնական օգտագործման նպատակով եւ ոչ առեւտրային մտադրություն-ներով եւ/կամ նպատակներով,

2.1.6 Դուք չեք թույլատրելու ցանկացած այլ անձի կամ Երրորդ կողմի՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված ցանկացած անչափահաս անձով, օգտագործել, վերաօգտագործել ձեր հաշիվը, ընդունել ցանկացած Շահումներ/Հաղթանակներ/, կամ մասնակցել Ծառայություններին:

2.1.7 Դուք չպետք է ստեղծեք մի քանի հաշիվներ: Մի քանի հաշիվներ միեւնույն անունից, հասցեից կամ IP հասցեից կհամարվեն մեկ եւ միեւնույն: Եթե պարզվի, որ ստեղծվել են մի քանի հաշիվներ, ապա Ընկերությունը իրավունք է վերապահում առգրավել Օգտատիրոջ Հաշիվների գրանցված լինելու ամբողջ ընթացքում այդ հաշվի/ների վրա փոխանցված ցանկացած Շահում:

2.1.8 Դուք Բացառված Անձ չեք:

2.1.9 Միմիայն Դուք եք պատասխանատու ձեր մուտքի տվյալների անտանգության համար՝ ներառյալ ձեր օգտատիրոջ անունը եւ ձեր գաղտնաբառը: Եթե դուք անզգուշորեն որեւէ մեկին հայտնեք ձեր գաղտնաբառը, ապա դուք պետք է անհապաղ կապ հաստատեք Ընկերության հետ եւ փոխեք ձեր գաղտնաբառը:

2.2 Օգտատերերը պատասխանատու են իրենց Օգտատիրոջ Հաշվի ցանկացած չթույլատրված/չլիազորված օգտագործման համար: Եթե երրորդ կողմը կատարում է Խաղադրույք կամ հնարավոր է խաղադրույք կատարած լինի, ապա նշված Խաղադրույքը լինելու է վավեր՝ անկախ երրորդ կողմի կողմից Օգտատիրոջից նախնական համաձայնություն ստանալու կամ չստանալու, իմանալու կամ չիմանալու հանգամանքից: Այդ պատճառաբանությամբ՝ անկախ որեւէ հանգամանքից, ոչ մի խաղադրույք չի չեղարկվելու: Ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ գաղտնաբառի անօրինական օգտագործման հետեւանքով երրորդ կողմի կողմից պատճառված ցանկացած կորստի համար, ինչպես նաեւ չարտոնված/չթույլատրված մուտքի եւ/կամ ցանկացած փոխանցման համար, որտեղ Օգտատիրոջ անունը եւ գաղտնաբառը ճշգրտորեն գրանցվել են: Օգտատիրոջը խորհուրդ ենք տալիս անվտանգության նկատառումներով ընտրել ամուր եւ անկանխատեսելի գաղտնաբառ, եւ Օգտատերը պատասխանատու է ապահովել իր գաղտնաբառի հնարավորինս գաղտնի պահելը: Եթե օգտատերը կասկածներ ունի, որ երրորդ կողմը կարող է ունենալ իր անունը կամ գաղտնաբառը, ապա Օգտատերը պետք է անհապաղ ծանուցի այդ մասին Ընկերությանը:

Կասկածներից խուսափելու համար սույնով պարզաբանվում է, որ անձը, ով Ծառայություններից օգտվելու իրավասություն չունի, եւ ցանկացած անձ, ով փոխարինում է այդպիսի անձին նույնպես իրավասություն չունի ստանալ ցանկացած Շահում, եւ Ընկերությունը իրավունք է վերապահում փակել այդպիսի Օգտատիրոջ Հաշիվը ցանկացած ժամանակ եւ չեղարկել այդ Օգտատիրոջ հաշվին վերաբերող բոլոր փոխանցումները:

2.3 Ընկերությունը ամեն Օգտատիրոջից ընդունում է միայն մեկ հաշիվ: Մեկ Օգտատիրոջ կողմից մի քանի հաշիվների օգտագործումը խստիվ արգելվում է: Ընկերությունը իրավունք է վերապահում փակել Օգտատիրոջ Հաշիվը ցանկացած ժամանակ եւ չեղարկել այն Օգտատիրոջ հաշվին վերաբերող բոլոր փոխանցումները, ով գրանցել է մեկից ավել հաշիվներ իր անվան ներքո կամ ուրիշների անուններով, եթե Ընկերությունը ողջամիտ կասկածներ ունի, որ Օգտատերը գրանցել է մի քանի հաշիվներ: Որեւէ տարբերություն չկա, թե ինչ նպատակներով են օգտագործվել հաշիվները՝ խարդախության, խաբեության, կամ այլ նպատակներով:

3. Բացել Օգտատիրոջ հաշիվ՝

3.1 Ծառայություններից օգտվելու համար նախ եւ առաջ ձեզնից պահանջվելու է բացել Հաշիվ (Օգտատիրոջ Հաշիվ) Վեբ կայքում:

3.2 Եթե դուք նախընտրում եք գրանցել Հաշիվ, ապա ձեզնից կպահանջվի տրամադրել լրիվ անուն, հասցե, ծննդյան ամսաթիվ, էլեկտրոնային հասցե եւ հեռախոսահամար: Եթե հնարավոր չլինի վավերացնել ձեր ինքնությունը, ապա հնարավոր է ձեզնից պահանջվի ներկայացնել լրացուցիչ տեղեկություն կամ փաստաթղթեր՝ որպես Օգտատիրոջ Հաշիվ բացելու պայման: Ձեզնից կարող է նաեւ պահանջվել պատասխանել մեկ կամ մի քանի անվտանգության հարցերի, որից հետո ձեզ կուղարկվի հաստատող էլ. Հաղորդագրություն: Հետագա խարդախ գործողություններից խուսափելու համար ձեզնից կարող է նաեւ պահանջվել թարմացնել տեղեկությունները կամ տվյալները կամ տրամադրել լրացուցիչ նյութեր:

3.3 Մենք ունենք եւ իրավունք ենք վերապահում օգտագործել երրորդ կողմի վավերացման ծառայությունները՝ հաստատելու-վավերացնելու ձեր հաշվի տեղեկությունները եւ իսկությունը, եւ դուք բացահայտ կերպով ընդունում եւ համաձայնվում եք, որ մենք կարող ենք հաստատել ձեր ներկայացրած յուրաքանչյուր տեղեկության ճշգրիտ լինելը՝ ի դեմս կառավարության կողմից ձեզ տրված Id-ի: եթե դուք տրամադրել եք կեղծ տեղեկություն, կամ եթե դուք դուք չեք կարողանում կամ չեք ցանկանում տրամադրել փաստաթղթեր ձեր ID տվյալների հաստատման համար, հետեւաբար մենք չենք կարողանա հաստատել ձեր ինքնությունը, եւ ձեր օգտատիրոջ հաշիվը կարող է կասեցվել կամ արգելափակվել, եւ Օգտատիրոջ Հաշվի շրջանակներում կատարված բոլոր գործողությունները կարող են ճանաչվել անվավեր՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված, պոտենցիալ շահումների զրոյացում:

3.4 Սույնով Դուք համաձայնվում եք, որ Սեքյուր Վյու Սերվիզիս Լիմիթիդը՝ գրանցված Կիպրոսում՝ HE 149654 գրանցման համարով եւ հետեւյալ գրանցման հասցեով՝ 2082, Կիպրոս, Նիկոսիա, ՓԻ ԱՐԿՂ 28770, Archbishop Makarios Պողոտա, Methonis Tower 73, 3-րդ հարկ, պատասխանատու է կրեդիտ քարտերի եւ վճարումների մշակման համար: Ծառայություններից օգտվելու եւ Խաղադրույքներ կատարելու համար ձեզնից պահանջվելու է Ընկերությանը ներկայացնել ձեր վճարման տարբերակի եւ/կամ ձեր Օգտատիրոջ Հաշվին փոխանցվող գումարի վերաբերյալ մանրամասներ (“Play Credits” <<Խաղային Կրեդիտներ>>) Ընկերության կողմից հաստատված վճարման տարբերակներից որեւէ մեկի միջոցով: Եթե դուք դրամական միջոցներ փոխանցեք ձեր Օգտատիրոջ Հաշվին, ապա այդպիսի դրամական միջոցները կներդրվեն ձեր Օգտատիրոջ Հաշվին Ընկերության կողմից փաստացի անդորրագիրը ստանալուց հետո: Նվազագույն եւ առավելագույն սահմանաչափեր կարող են կիրառվել կապված ձեր Հաշվին դրամական միջոցներ ներդնելու կամ հանելու, Ընկերության հետ ձեր պատմության, դեպոզիտի մեթոդի, ID նույնականացման եւ այլ հանգամանքների հետ՝ սահմանված բացառապես Ընկերության կողմից: Ընկերությունը կդեբետացնի ձեր Օգտատիրոջ Հաշիվը եւ/կամ ձեր վճարման տարբերակները այն ժամանակ, երբ դուք Վեբ Կայքի միջոցով Խաղադրույք կատարելու պահանջ ներկայացնեք:

3.5 Ցանկացած Խաղադրույք կատարելու ձեր պահանջը կախված է Խաղադրույքի վճարման համար Ձեր Հաշվին բավարար գումար լինելուց, կամ կախված է ձեր ներկայացրած վճարման միջոցներից, որը թույլ է տալիս վճարել Խաղադրույքի համար:

3.6 Եթե դուք ձեր Օգտատիրոջ Հաշվին ունեք անբավարար Խաղային Կրեդիտներ, ապա ցանկացած Խաղադրույք կատարելուց հետո ձեր վճարման տարբերակից գանձում կկատարվի: Եթե ձեր վճարման տարբերակով չհաջողվի վճարել գործարքի համար, ապա դուք համապատասխանաբար կտեղեկացվեք այդ մասին, եւ ձեր Խաղադրույք կատարելու պահանջը կմերժվի: Եթե ձեր Օգտատիրոջ Հաշվի հաշվեկշիռը բացասական է, ապա դուք հստակորեն ընդունում եւ համաձայնվում եք, որ այդպիսի բացասական հաշվեկշիռը կազմում է անվիճելի անհապաղ պարտավորություն եւ վճարման ենթակա պարտք, որը դուք պետք է վճարեք մեզ:

3.7 Ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է ընդունել (վերցնել) ձեր Օգտատիրոջ Հաշվին առկա ցանկացած դրական հաշվեկշիռ՝ ի դեմս Ընկերությանը ձեր պարտք եղած գումարի չափի:

3.8 Ընկերությունը կարող է իր անձնական հայեցողությամբ իր հաճախորդներին պարգեւատրել գովազդային միջոցներ կամ զեղչեր՝ հաճախորդների բրենդի գովազդներին կամ մրցումներին մասնակցության միջոցով: Գովազդային միջոցները, որպես այդպիսին, կհայտնվեն հաճախորդի հաշվեկշռին: Գովազդային միջոցների կամ զեղչերի կիրառումը սահմանափակվում է միայն վիճակախաղի արդյունքներով խաղադրույք կատարելուն մասնակցությամբ: Այս գովազդային միջոցներին եւ զեղչերին ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել Այլ հատուկ դրույթներ եւ պայմաններ, եւ դրանք կարտացոլվեն մեր Վեբ կայքում:

3.9 Ի լրացումն գովազդային միջոցների կամ զեղչերի՝ դուք կարող եք վաստակել եւ ստանալ գովազդային վաուչերներ բրենդի գովազդներին կամ մրցումներին մասնակցության միջոցով կամ մեր հավատարմության ծրագրի շրջանակում պարգեւատրումների միջոցով: Վաուչերը նախապես որոշված խաղի համար խաղադրույք անելու ժետոն (token) է՝ առանց այդ խաղադրույքի վճարի: Վաուչերները փոխանցելի չեն ո՛չ Օգտատերերի Հաշիվների, ո՛չ էլ խաղերի կամ այլ ապրանքների միջեւ:

3.10 Ընկերությունը կհեռացնի ցանկացած չօգտագործված գովազդային վաուչեր տրման ամսաթվից հետո 180 օրվա ընթացքում եւ իրեն իրավունք է վերապահում՝ իր անձնական հայեցողությամբ հեռացնել ցանկացած չօգտագործված վաուչեր կամ գովազդային կրեդիտ ցանկացած ժամանակ: Ընկերությունը կարող է, բայց ստիպված չէ, բավարար ծանուցում տրամադրել վաուչերների եւ գովազդային միջոցների կամ զեղչերի ժամկետի ավարտի կամ ցանկացած Օգտատիրոջ հաշվից դրանց հեռացման վերաբերյալ:

3.11 Ընկերությունը իրավունք է վերապահում սահմանափակել կամ մերժել ձեր կողմից կամ ձեր Օգտատիրոջ Հաշվից կատարված ցանկացած գործողություն եւ/կամ պահանջ:

3.12 Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ՝ որպես քարտի սեփականատեր, տպել-

-դուրս հանել բոլոր էլեկտրոնային տվյալները, այս Պայմանագիրը, Խաղի կանոնները եւ վճարման տարբերակները, որոնք օգտագործվում են գրանցումների արձանագրման եւ ապահով պահպանման համար՝ միջոցներ ձեռնարկելու եւ/կամ խուսափելու ցանկացած վարչական սխալից եւ/կամ թյուրիմացություններից, որոնք կարող են ի հայտ գալ մեզ հետ ձեր պայմանագրային հարաբերություններից:

3.13 Դուք գիտակցում եք, որ ստանալու եք էլեկտրոնային հաղորդակցու-թյուններ Ընկերության կողմից՝ տեղադրված Վեբ կայքում եւ/կամ ձեզ էլ. Փոստով ուղարկելու միջոցով: Բոլոր նմանատիպ հաղորդակցությունները կհամարվեն <<գրավոր տեսքով>> իրականացված եւ կհամարվեն Վեբ կայքում ծանուցումը տեղադրելուց կամ էլ. Փոստի միջոցով ձեզ ուղարկելուց հետո ձեր կողմից 24 ժամվա ընթացքում ստացված:

3.14 Ընկերությունը ցանկանում է վստահ լինել, որ իր Օգտատերերը խաղում են ողջամիտ տարբերակներով, բայց միունույն ժամանակ Ընկերությունը ընդունում է, որ խաղը կարող է որոշ մարդկանց մոտ առաջացնել կախվածություն եւ բացասաբար ազդել նրանց կյանքի վրա: Քանի որ մենք հոգ ենք տանում Մեր Օգտատերերի մասին եւ ցանկանում ենք, որ օնլայն խաղալը լինի զվարճալի փորձություն, Մենք առաջարկում ենք բազմաթիվ միջոցներ, որոնք Օգտատերը կարող է իրականացնել պատասխանատու կերպով խաղալու համար:

3.15 Վեբ կայքը պարունակում է հղումներ արտաքին կազմակերպություն-ներին եւ տեղեկություններին, որոնք կարող են օգնել խաղային կախվածության դեպքում: Եթե Դուք կարծում եք, որ ձեզ մոտ կախվածություն է առաջացել Խաղից, ապա Մենք խստորեն խրախուսում ենք ձեզ դիմել օգնության մեր վեբ կայքի հետեւյալ շրջաններում:

3.16 Օգտվելով ծառայություններից՝ Օգտատերը ընդունում է, որ Վեբ կայքում Խաղադրույքներ կատարելը ամբողջ գումարը կորցնելու ռիսկ է պարունակում: Բացառապես Օգտատերն է պատասխանատվություն կրում Օգտատիրոջ Հաշվի միջոցով կրած կորուստների համար:

4. Ոչ Ակտիվ Հաշիվ՝

4.1 “Ոչ Ակտիվ Հաշիվ”-ը Օգտատիրոջ Հաշիվն է 6 ամիս շարունակաբար առանց որեւէ խաղադրույքային ակտիվության:

4.2 Եթե Օգտատիրոջ Հաշիվը դառնում է ոչ ակտիվ, Ընկերությունը իրավունք է վերապահում հեռացնել Օգտատիրոջ հաշվեկշռի 100% (հարյուր տոկոսը) ՝ ներառյալ խաղային կրեդիտները, վաուչերները եւ շահումները:

4.3 Եթե ձեր Օգտատիրոջ Հաշվի ոչ ակտիվ դառնալուց հետ ցանկացած ժամանակ դուք կսկսեք Խաղադրույքներ անել, ապա Ընկերությունը կհամարի ձեր Օգտատիրոջ Հաշիվը <<Կրկին Ակտիվացված>>, բայց չի պարտավորվի ձեզ ետ վերադարձնել ցանկացած գումար, որն արդեն զրոյացվել է ձեր հաշվի ոչ ակտիվ դառնալուց հետո՝ վերոնշյալ 4.2 կետի համաձայն:

5. Փակել ձեր Օգտատիրոջ Հաշիվը՝

5.1 Օգտատերերը կարող են ընտրել փակել իրենց Հաշիվը՝ կապ հաստատելով Ընկերության Հաճախորդների Աջակցության հետ՝ օգտագործելով Վեբ կայքի <<Կապ Հաստատել Մեզ Հետ>> բաժնում տրամադրված մանրամասները: Հաշվի վրա մնացած ցանկացած գումար/դրամական միջոց/ կուղարկվի Օգտատիրոջը ըստ իր պահանջի: Նվազագույն քանակը, որն Օգտատերը կարող է պահանջել կանխիկացնելու համար տասներկու Եվրոն է (€12.00):

5.2 Եթե Օգտատիրոջ գործող հաշիվը փակվի, ապա բոլոր պարտավորությունները, որոնք ընդունվել են մինչեւ Հաշվի փակվելը ենթակա են կատարման ձեր կողմից:

5.3 Օգտատիրոջը, ով ցանկանում է վերականգնել դրամական միջոցները փակված, արգելափակված կամ բացառված /մերժված/ հաշվից, խորհուրդ ենք տալիս Վեբ կայքի միջոցով կապ հաստատել մեր Հաճախորդների Աջակցության հետ:

5.4 Խաղային կախվածության, խարդախության կամ փողերի լվացման հետեւանքով Օգտատիրոջ Հաշիվը փակելու դեպքում, տվյալ անձին կարգելվի բացել նոր Հաշիվ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրելու, եթե անձին հաջողվի նոր Հաշիվ բացել, ինչպես նաեւ դրանից բխող ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի համար: Ընկերությունը իրավունք է վերապահում Փակել Օգտատիրոջ Հաշիվը, որը բացվել է այս կանոնի խախտմամբ՝ ցանկացած ժամանակ եւ իր անձնական հայեցողությամբ:

6. Մասնակցություն Խաղին՝

6.1 Ընկերությունը կընդունի Խաղադրույքն այն պայմանով, որ դուք բավարարում եք այս Պայմանագրի դրույթներին /պայմաններին/:

6.2 Գանձումները կլինեն նախապես նշված վճարներին համապատասխան՝ ավելի ամբողջապես ներկայացված եւ ցուցադրված Վեբ կայքի Գլխավոր էջում, Խաղի Էջում եւ Վճարման-Դուրս Գալու ժամանակ:

6.3 Ընկերությունը իրավունք է վերապահում փոխել նշված վճարները՝ առանց նախապես ծանուցելու այդ մասին:

6.4 Ձեր վճարման տարբերակը կգանձվի ձեր Խաղադրույք կատարելուց հետո անմիջապես կամ դրա հաստատումից հետո, կամ երբ դուք որոշեք ներդնել Play Credits/Խաղային Կրեդիտներ/ ձեր Օգտատիրոջ Հաշվի վրա Վեբ կայքում օգտագործելու համար:

6.5 Փոխանցումների անվտանգության համար մենք օգտագործում են SSL կոդավորումը: SSL (Secure Sockets Layer/Սոկետների Ապահով Մակարդակ) անվտանգության ստանադարտ տեխնոլոգիա է, որը կոդավորված կապ է հիմնում վեբ սերվերի եւ բրաուզերի միջեւ: Այս կապը ապահովում է, որ վեբ սերվերի եւ բրաուզերների միջեւ փոխանցվող բոլոր տվյալները պահվեն մասնավոր եւ ինտեգրալ:

6.6 Ձեր կողմից Խաղադրույքները կատարվում են օնլայն գործարքները ղեկավարող եւ խարդախությունը կանխող օրենքների եւ կանոնների համապատասխան: Օգտատիրոջ կողմից ցանկացած խարդախ գործողությունների դեպքում, որի արդյունքն ազդել է Խաղադրույքի վրա, Խաղադրույքը դառնալու է Ընկերության սեփականությունը եւ դրանից բխող բոլոր Շահումները պահպանվելու են Ընկերության կողմից: Օգտատիրոջ Հաշվին ցանկացած ներդրում համարվելու է հետագա Խաղադրույքների համար վճար եւ արդյունքում ՉԻ կարող կանխիկացվել: Որպես լրացում՝ Օգտատիրոջ Հաշվին գովազդային առաջարկի տեսքով ներդրված որեւէ գումար ՉԻ կարող կանխիկացվել Օգտատիրոջ կողմից (Ներառյալ, բայց չսահմանափակված կրկնակի ներդրումներ /դեպոզիտ/, հատուկ շահումներ կամ հավատարմության պարգեւներ):

6.7 Ձեր պարտականությունների մեջ է մտնում ապահովել, որ Խաղադրույք կատարելու առնչությամբ Ընկերությանը տրվել են ճշգրիտ ցուցումներ: Ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրելու ձեր կողմից տրված սխալ հրահանգների արդյունքում առաջացած սխալների համար:

6.8 Մեր սերվերի կողմից Խաղադրույքն ընդունվելուց հետո այն չի կարող չեղարկվել ձեր կողմից: Վեբ կայքի միջոցով կատարված Խաղադրույքները վավեր կլինեն միայն ձեր Օգտատիրոջ Հաշվին Խաղադրույքի Անդորրագիրը ցուցադրվելուց հետո:

6.9 Ընկերությունը պատասխանատվություն չի կրելու ցանկացած կորստի կամ ձախողված գործարքների համար, որոնք առաջացել են Օպերատորների կամ Հիմնական Օպերատորի կողմից օգտագործվող համակարգչային համակարգի ձախողման պատճառով, որտեղից ստացվել են արդյունքները, կամ համակարգչի կամ հաղորդակցությունների ցանկացած այլ մեղավորության եւ/կամ սխալների եւ/կամ ձախողման դեպքում, որոնք կարող են ի հայտ գալ Ընկերության Վեբ կայքում, ծրագրակազմում կամ համակարգերում, որոնք օգտագործվում են Ընկերության կողմից:

6.10 Դուք ընդունում եք, որ ծրագրակազմը /software/ չի կարող գործել ամբողջապես անսխալ եւ առանց թերությունների: Եթե դուք իմանաք, որ ծրագրակազմը պարունակում է ակնհայտ սխալներ կամ թերություններ, դուք պարտավորվում եք ետ կանգնել այդ թերություններից օգտվելուց: Ավելին՝ այդպիսի սխալի կամ թերության մասին իմանալուց անմիջապես հետո դուք պետք է գրավոր տեսքով Ընկերությանը ծանուցեք այդ մասին՝ կապ հաստատելով մեզ հետ մեր Վեբ կայքի <<Կապ Հաստատել Մեզ հետ>> բաժնում: Անկախ այն հանգամանքից դուք իմացել եք այդպիսի սխալների մասին, թե ոչ, Ընկերությունը պատասխանատվություն չի կրելու որեւէ վճարի եւ/կամ ցանկացած տեսակի վնասների համար, որոնք կարող են առաջանալ ծրագրակազմի ձախողման, վարչական սխալների, ապարատային ձախողման, անսարքությունների, տեխնիկական դժվարությունների կամ Ֆորս Մաժորի հետեւանքով:

6.11 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մասնավոր իրադար-ձություններին Խաղադրույքների մասին ոչ ժամանակին ծանուցման համար: Անհատի պատասխանատվության ներքո է գտնվում ապահովելը, որ իր պատվերները Վիճակախաղի խաղարկությունների համար կատարվեն ժամանակին եւ, որ նա տեղյակ լինի Վիճակախաղի Խաղարկության/ների ավարտի ժամկետներից: Եթե անձը էլեկտրոնային տարբերակով իր Խաղադրույքը հաստատող հաղորդագրություն չի ստացել (ինչ-ինչ պատճառներով), ապա նա պետք է առցանց/օնլայն ստուգի (մինչեւ ժամանակի ավարտը) իր անձնական գործարքների պատմությունը Խաղադրույքը հաստատելու համար: Ընկերությունը պատասխանատու չի լինելու այն բանի համար, որ կոնկրետ Վիճակախաղի Խաղարկության ձեր Խաղադրույքը ստացել ենք շատ ուշ <<ուշացած խաղադրույք>>՝ չնայած այն փաստին, որ ձեր Խաղադրույքը հնարավոր է շահող լիներ, եթե դուք հասցնեիք այն կատարել մինչեւ ժամանակի ավարտը: Այդ դեպքում Խաղադրույքը ավտոմատ կերպով կտեղափոխվի հաջորդ հասանելի Վիճակախաղի Խաղարկություն:

7. Շահումներ՝

7.1 Վճարումներ-

7.1.1 Շահումների վճարումները կկատարվեն հնարավորինս արագ ողջամիտ ժամկետներում՝ չնայած կարող են լինել ուշացումներ Ընկերության կողմից պարտադիր կերպով իրականացվող անվտանգության եւ/կամ ID նույնականացման ստուգման գործընթացների հետեւանքով, ինչպես նաեւ, երբ Ընկերությունը չի տրամադրում է/պահում է/ այդպիսի վճարները այս Պայմանագրի համաձայն:

7.1.2 Շահումները պետք է վճարվեն ձեզ համապատասխան Ապահովագրողից մրցանակային գումարների անդորրագիրը ստանալու օրվանից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում:

7.1.3 Բացառությամբ այս Պայմանագրում Ապահովագրված Մրցանակների համար նախատեսված դեպքերի՝ բոլոր կանխիկացվող Շահումները կվճարվեն անմիջապես Օգտատիրոջ առաջարկած բանկային հաշվին, իր ընտրած արժույթով, որը պետք է լինի կամ Բրիտանական Ֆունտ, կամ ԱՄՆ դոլար կամ Եվրո, այն բանից հետո, երբ նա ընտրի Գումարի Կանխիկացման տարբերակը եւ ներկայացնի բոլոր անհրաժեշտ տվյալները եւ/կամ ID նույնականացման տվյալները: Որոշ դեպքերում կարող են տեղի ունենալ հատուկ պայմանավորվածություններ: Կանխիկացման նվազագույն գումարը պետք է լինի €12.00 (տասներկու եվրո):

7.2. Մրցանակային Ա Կարգի (Ջեքփոթ) եւ Մրցանակային Բ Կարգի (Երկրորդ Տեղի Ջեքփոթ) Շահող քանակին /գումարին/ վերաբերող Շահումները/ Մրցանակային Գումարները

7.2.1 Ընկերությունը իրավունք է վերապահում վճարել այս Շահումները/ Մրցանակային Գումարները տարեկան հիմքով ողջամիտ ժամանակահատվածում:

7.2.2 Մրցանակային Ա Կարգի Ապահովագրված Տոմսեր Շահողները պետք է, որտեղ կիրառելի է, համամասնորեն բաժանեն եւ կիսվեն իրենց շահումներով Հիմնական Վիճակախաղը Շահողների հետ:

7.2.3 Մրցանակային Բ Կարգի (Երկրորդ Տեղի Ջեքփոթ) Ապահովագրված Տոմսեր Շահողները կստանան մրցանակային գումարները ինչպես նշված է Հիմնական Վիճակախաղերի արդյունքների էջում:

7.3 Վերջնական Որոշում-

7.3.1 Ձեր Ծրագրակազմի /Software/ վրա եւ Ընկերության սերվերի ծրագրակազմի վրա ցուցադրված արդյունքների միջեւ տարբերության դեպքում գերակա/առաջնային/ կհամարվեն Հիմնական Վիճակախաղի / Underlying Lottery/ կողմից պաշտոնապես հրապարակված արդյունքները:

7.3.2 Ընկերությունը կիրառում է միեւնույն սկզբունքները <<բոլոր>> Ապահովագրված Շահող Խաղադրույքների համար՝ անկախ շահումների համապատասխան կատեգորիայից, որտեղ Մրցանակները կվճարվեն շահող գումարի քանակից ԱՎԵԼԻ ՔԻՉ տոկոսով՝ ինչպես կիրառվում է Հիմնական Վիճակախաղի կողմից Խաղացողին համանման ֆինանսական դիրքում դնելու համար, այն դեպքում, եթե նա խաղար անմիջապես Հիմնական Վիճակախաղով:

7.4. Ընկերությունը իրավունք է վերապահում ուղղել արդյունքները կամ արդյունքները ճանաչել անվավեր, եթե արդյունքները առաջացել են տեխնիկական դեֆոլտի, տվյալ Վիճակախաղի Խաղարկության ընթացքում մանիպուլյացիայի կամ վճարման գործարքի իրականցման ընթացքում առաջացած սխալի հետեւանքով:

7.5 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մուտքագրման, փոխանցման, համակարգի եւ/կամ գնահատման սխալների համար: Ընկերությունը իրավունք է վերապահում ուղղել ակնհայտ սխալները կամ տուժած Խաղադրույքները հայտարարել <<անվավեր>>: Ակնհայտ սխալներ կարող են լինել տառասխալները, վճարման սխալ համարները կամ նմանատիպ սխալները, որոնք ազդում են հնարավոր կամ գործող Շահումների վրա:

7.6 Ցանկացած գումարի մասին, որը սխալմամբ փոխանցվել է Օգտատիրոջ Հաշվին, պետք է անհապաղ Օգտատիրոջ կողմից տեղեկացվի Ընկերությանը: Բոլոր Շահումները կամ Գովազդային գումարները, որոնք եղել են սխալի արդյունք

համարվում են անվավեր՝ անկախ այն բանից, թե ինչպես են դրանք հայտնվել: Ընկերությունը իրավունք է վերապահում ետ կանչել ցանկացած գումար, որը վճարվել է Օգտատիրոջը սխալմամբ:

 

8. Կատարել Խաղադրույքներ, Փոփոխություններ, Փոխհատուցումներ եւ Չեղարկումներ՝

8.1 Կատարել Խաղադրույք՝ -

8.1.1 Ձեր պահանջով կատարված Խաղադրույքները ընտրվում են ձեր կողմից Վեբ կայքի Խաղի էջում, կամ անհրաժեշտության դեպքում կարող են սկսվել ձեր կողմից Խաղի Էջում նշված հետագա ամսաթվով: Մենք չենք կարող մշակել ցանկացած Վիճակախաղի Խաղարկության կոնկրետ Խաղադրույքները այդ Վիճակախաղի Խաղարկության ժամանակահատվածի ավարտից հետո, քանի որ յուրաքանչյուր Վիճակախաղի Խաղարկության ժամկետը հստակ նշված է Խաղի Էջում: Ժամկետի Ավարտի ժամանակ Վեբ կայքը ավտոմատ կերպով փոխադրվում է դեպի հաջորդ հասանելի Վիճակախաղի Խաղարկությունը: Ավելի պարզ՝ այն դեպքում, երբ Օգտատերը բաց է թողել կոնկրետ Վիճակախաղի Խաղարկության ժամկետը մինչդեռ նա Խաղադրույք կատարելու եւ/կամ վճարելու ընթացքի մեջ է եղել, ապա Ընկերությունը ներ կդնի իր բոլոր ողջամիտ ջանքները, որպեսզի այդ սպասման/կախման մեջ գտնող Խաղադրույքը ներկայացնի նախատեսված Խաղարկությանը, սակայն եթե ավարտի ժամանակն ավարտվելու արդյունքում ֆինանսավորման կամ այլ տեխնիկական ձախողումները հանգեցնում են նրան, որ հնարավոր չի լինում խաղադրույք կատարել համապատասխան խաղարկությանը, ապա յուրաքանչյուր չկատարված Խաղադրույք փոխանցվում է հաջորդ հասանելի Խաղարկություն:

Եթե հաճախորդները ցանկանան խուսափել այսպիսի դեպքերից, ապա նրանք պետք է ավարտեն Խաղարկությունները տվյալ Խաղարկության անհրաժեշտ գումարը ներդնելով հաշվին Խաղարկության նախապես հայտարարված ժամից եւ/կամ ավարտի ժամանակից առնվազն 2 ժամ առաջ:

Ձեր Խաղադրույքի Հաստատումը անմիջապես կուղարկվի ձեզ Էլ. Փոստի միջոցով ձեր առաջարկած էլ. Հասցեին, եւ Ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրելու այն կորուստների համար, որոնք Օգտատերերը կարող է ունենալ ինտերնետային ծառայություններ մատուցողների կամ այլ տեխնիկական ձախողումների եւ/կամ սխալների եւ/կամ Օգտատիրոջ կողմից ձախողումների հետեւանքով:

8.2 Խաղադրույքների Չեղարկում այն դեպքում, երբ փոխել եք ձեր միտքը 8.2.1 Մենք կդիտարկենք ձեր Խաղադրույքները չեղարկելու, ինչպես նաեւ Խաղադրույքները Խաղային Կրեդիտներով կամ վաուչերներով փոխարինելու ձեր հնարավորությունները հետեւյալ պայմանների դեպքում՝

a. Ձեր Խաղադրույքն օրինական է (ոչ խարդախ) եւ

b. Քննարկվող Խաղադրույքները դեռեւս չեն ապահովագրվել մեր Ապահովագրող/ներ/ի կողմից (վճարումը դեռեւս չի մշակվել մեր Ապահովագրող/ներ/ի կողմից):

8.2.2 Վերոնշյալ պայմանների գնահատման հիման վրա մենք կչեղարկենք Խաղադրույքները, եթե բավարար կերպով ծանուցվենք այդ մասին: Խնդրում ենք հաշվի առնել, որ Խաղադրույքները ուղարկվում են մշակման համապա-տասխան Ապահովագրողին այդ օրվա ընթացքում, եւ Խաղադրույքի մշակումից հետո մենք չենք կարող չեղարկել մուտքը: Ձեր մուտքերի չեղարկման համար դիմելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ մեր Վեբ կայքի <<Կապ Հաստատել Մեզ Հետ>> բաժնի միջոցով:

8.3 Փոխհատուցումներ

8.3.1 Ընկերությունը թույլ կտա եւ կմշակի Փոխհատուցումը հետեւյալ պայմանների դեպքում-

ա. Դուք սխալմամբ սխալ հաշիվ եք ներկայացրել եւ կարող եք փաստաթղթերով ապացույց տրամադրել այդ մասին,

բ. Փոխհատուցման պահանջը մեզ ներկայացվել է մեր Վեբ կայքի <<Կապ Հաստատել Մեզ Հետ>> բաժնի միջոցով Ընկերության կողմից գումարի սխալմամբ գանձման ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում:

8.3.2 Ընկերության կողմից ձեր փոխհատուցման պահանջը ստանալուց հետո այն կվերանայվի, եւ դուք 72 ժամվա ընթացքում կծանուցվեք ձեր պահանջի բավարարման կամ մերժման մասին: Այս որոշումը կլինի վերջնական եւ պարտադիր ձեզ համար:

8.4 Զրոյացված Խաղադրույքներ

Ընկերությունը լիազորված է իր անձնական հայեցողությամբ զրոյացնել ցանկացած Խաղադրույք, եթե

Ա. Ընկերությանը ցուցումներ են տրվել Խաղադրույք/ներ կատարել համապատասխան ժամանակի ավարտից հետո կամ համապատասխան Վիճակախաղի Խաղարկության մեկնարկից հետո եւ/կամ Ընկերությունը սխալմամբ ընդունել է Վեբ կայքում Խաղադրույք/ներ կատարելու հրահանգը համապատասխան Խաղարկության ժամանակի ավարտից հետո կամ համապատասխան Վիճակախաղի Խաղարկության մեկնարկից հետո:

Բ. Ընկերությանը ցուցումներ են տրվել Խաղադրույք կատարել Օգտատիրոջ կողմից, ով տրամադրել է կեղծ, ոչ լիարժեք կամ ժամկետանց տեղեկատվություն՝ կապված իր Օգտատիրոջ Հաշվի հետ, կամ այլապես՝ կապված Վեբ կայքի կամ Վեբ կայքում հասանելի ծառայությունների հետ,

Գ. Ընկերությանը հայտնի է դառնում Խաղադրույքին կամ Վիճակախաղի Խաղարկությանը վերաբերող իրական սխալի մասին, եւ նա չի կարողանում կապ հաստատել Օգտատիրոջ հետ, որպեսզի ուղղի սխալը կամ հաստատի Խաղարկությունը մինչեւ խաղարկության Ժամկետի ավարտը:

Դ. Ընկերությանը ցուցումներ են տրվել Խաղադրույք կատարել Օգտատիրոջ կողմից, ով ներգրավված է Խաղադրույքներ կատարելու, Օգտատիրոջ հաշվի կառավարման կամ Վեբ կայքին կամ Վեբ կայքում առաջարկվող Ծառայությունների հետ կապված խարդախ գործողություններում

Ե. Ընկերությանը ցուցումներ են տրվել Խաղադրույք կատարել Օգտատիրոջ կողմից, ում տարիքը Խաղադրույք կատարելու պահին եղել է 18-ից ցածր,

Զ. Ցանկացած Վիճակախաղի խաղարկության հետ կապված Հայտնաբերվել է խարդախություն եւ/կամ տեխնիկական եւ/կամ մարդկային սխալ կամ չերաշխավորված ազդեցություն, կամ

G. Վիճակախաղի Խաղարկությունը Օպերատորի կողմից հայտարարվել է Անվավեր:

8.5 Փոփոխություններ

8.5.1 Ընկերությունը չի կարող փոփոխել Ձեր կողմից ներկայացված որեւէ Խաղադրույք: Ընկերությունը կարող է միայն չեղարկել կամ փոխարինել ձեր Խաղադրույքների արժեքը Խաղային Կրեդիտով կամ Վաուչերներով (Տես վերոգրյալ 8.2 եւ 8.2.2 կետերը իմանալու համար ինչպես պահանջել Խաղադրույքի չեղարկում):

9. Լրացուցիչ Հատուկ Դրույթներ Ապահովագրված Շահող Խաղադրույքների վերաբերյալ:

9.1 Ընկերությունն ունի եւ իրեն իրավունք է վերապահում օգտվել Ապահովագրողների ծառայություններից: Այդ դեպքում Ընկերության վրա տարածվում են Ապահովագրողի հետ կնքած պայմանագրի հատուկ պայմանները, որոնք կարող են յուրաքանչյուր շահողից պահանջել ստորագրել թույլտվություն եւ նմանատիպ գործողություններ կոնկրետ սահմանված ժամանակահատվածների համար՝ որպես յուրաքանչյուր Ապահովագրված Շահող Խաղադրույքների պայման: Կամ Ընկերությունը, կամ Ապահովագրողը ձեզ կտեղեկացնեն այդ պայմանների եւ համապատասխան ժամակահատվածների մասին այն բանից հետո, երբ դուք ծանուցվեք, որ այդ եւ ապահովագրողի պայմանագրերի պայմանների համաձայն դուք շահել/հաղթել եք Ապահովագրված Շահող Խաղադրույքը: Այս ժամանակահատվածները սակայն չպետք է լինեն 30 օրից ավել այն պահից սկսած, երբ դուք ծանուցվել եք, որ շահել եք Ապահովագրված Շահող Խաղադրույքը:

9.2 Սույնով դուք համաձայնվում եք,

9.2.1 որ Ընկերությունը կարող է Ապահովագրողներին տրամադրել ձեր անձնապես նույնականացվող տեղեկությունները, եւ, որ Ապահովագրողները կամ իրենց գործակալները կարող են կապ հաստատել ձեզ հետ Ապահովագրված Շահող Խաղադրույքի վճարմանն աջակցելու համար,

9.2.2 որ Ապահովագրողի կողմից պահանջի դեպքում, դուք պետք է Ապահովագրողին կամ Ընկերությանը տրամադրեք ձեր հասցեի ապացույցը (օրինակ՝ բանկային հաշվետվության կամ կոմունալ ծառայությունների վճարման թղթերիտեսքով), ձեր անձնագրի կամ վարորդական իրավունքի սկանավորված տարբերակը եւ ձեր բանկային տվյալները, որպեսզի հաստատվի ձեզ վճարվելիք Ապահովագրված Շահող Խաղադրույքը,

9.2.3 եւ Ապահովագրված Շահող Խաղադրույքը շահելու դեպքում պարտավորվում եք ստորագրել Ապահովագրողի կողմից պահանջվող այդպիսի թույլտվությունը՝ որպես վճարման պայման

9.2.4 որ դուք պետք է համապատասխանեք Ապահովագրողների կողմից գործարկվող այդպիսի պայմաններին եւ տրամադրեք այդպիսի փաստաթղթեր ըստ Ապահովագրողների պահանջի՝որպես Ապահովագրված Շահող Խաղադրույքի վճարման պայման Ապահովագրողների կողմից պարտադրվող ժամանակահատվածում:

9.2.5 որ Ապահովագրողը կարող է նվազեցնել ցանկացած Ապահովագրված Շահող Խաղադրույք՝ մինչեւ այն ձեզ վճարելը (ա) դա ներառում է ողջամիտ վճարներ եւ ծախսեր, որոնք Ապահովագրողը կրել է՝ կապված Ապահովագրված Շահող Խաղադրույքի վճարման հետ (ներառյալ ձեր անունից կրած ճանապարհորդության, բնակարանի, բանկային կամ այլ վճարներ, որոնք կատարվել են ձեզ համար Ապահովագրված Շահող Խաղադրույքը եւ դրանց փոխանցման ծախսերը ստանալու համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար), եւ (բ) ցանկացած հարկ, որը կգանձվի գործող օրենքի համապատասխան:

Ո՛չ Ընկերությունը, ո՛չ էլ Ապահովագրողը որեւէ կերպ պատասխանատվու-թյուն չեն կրում Շահումների այդպիսի գումարների ամփոփման/կազմելու/ համար:

9.2.6 որ Ապահովագրված Շահող Խաղադրույքը պետք է վճարվի Եվրոյով, եւ ո՛չ Ապահովագրողը, ո՛չ էլ Ընկերությունը չեն պարտավորվում վճարել արժույթների փոխարկման վնասները կամ կորուստները: Ավելի պարզ՝ Խաղադրույքները ապահովագրվում են Եվրոյով եւ Օգտատիրոջը Շահումների վճարման պահին կարող է տեղի ունենալ արժույթի փոխարկում՝ Եվրոյից դեպի Օգտատիրոջ ընտրած արժույթը՝ կամ Բրիտանական Ֆունտ (GBP) կամ ԱՄՆ դոլար (USD). Օգտատիրոջն այնուհետեւ վճարում են իր շահումները իր ընտրած արժույթով, սական ո՛չ Ընկերությունը, ո՛չ էլ Ապահովագրողները չեն պարտավորվում վճարել արժույթների փոխարկման վնասները կամ կորուստները, որոնք կարող են հայտնվել Խաղադրույք կատարելու եւ Շահումները վճարելու ընթացքում:

9.3 Ընկերությունը պետք է վճարի ձեզ ցանկացած Ապահովագրված Շահող Խաղադրույք Ապահովագրողների կողմից անդորրագիրը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն եթե Ապահովագրողները անմիջապես վճարել են ձեզ, դուք այդպիսով ազատում եք մեզ ձեզ որեւէ Ապահովագրված Շահող Խաղադրույք վճարելու պարտականությունից, սակայն Ընկերությունը նաեւ որեևէ պարտավորություն չի ունենալու վճարել ձեզ որեւէ Ապահովագրված Շահող Խաղադրույք, եթե Ապահովագրողները ձախողեն եւ/կամ մերժեն վճարել նշված Ապահովագրված Շահող Խաղադրույքը Ընկերությանը կամ ձեզ:

9.4 Ո՛չ Ընկերությունը, ո՛չ էլ Ապահովագրողները պատասխանատվություն չեն կրում Ձեզ վճարել ցանկացած Ապահովագրված Շահող Խաղադրույք կամ դրա ցանկացած գումար ընդհանրապես, եթե դա անօրինական է կամ կարող է լինել անօրինական, եթե դուք Բացառված Անձ եք, կամ եթե Ապահովագրողը բավարարված չէ ձեր կողմից այն պայմանների կատարմամբ, որոնք սահմանվել են ձեզ Ապահովագրված Շահող Խաղադրույքը վճարելու համար:

 

10. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՇԱՀՈՒՄՆԵՐ

Հետեւյալ աղյուսակը տրամադրում է ցանկացած Մրցանակային Կարգում առաջարկվող Դասերի ընդհանուր պատկերը՝

Insured Lotto Game Underlying Lottery Underlying Lottery Operator Classes in Prize Category A (Main Jackpot) Classes in Prize Category B (Non-Main Jackpot) Classes in Prize Category C (Non-Jackpot)
EuroMillions Euromillones LAE 1 2 – 3 4 – 13
EuroJackpot Eurojackpot DLTB 1 2 – 3 4 – 12
Mega Millions Mega Millions MUSL 1 2 3 – 9
Mega Millions Max* (Special Conditions apply - see below) Mega Millions MUSL 1 2 3 - 9
PowerBall Powerball MUSL 1 2 3 – 9
Powerball Plus* (Special Conditions apply - see below) Powerball MUSL 1 2 3 - 9
German Lotto Lotto 6 aus 49 DLTB 1 2 3 – 8
Mega-Sena Mega-Sena Caixa 1 - 2 – 3
SuperEnalotto SuperEnalotto Sisal 1 2 3 – 6
SuperEna Max* (Special Conditions apply - see below) SuperEnalotto Sisal 1 – 2 3 4 – 7
Spanish Daily Bonolotto LAE 1 – 2 3 4 – 10
El Gordo Primitiva El Gordo de la Primitiva LAE 1 2 3 – 9
French Lotto Loto FDJ 1 2 3 – 6
Oz Lotto Oz Lotto NSW 1 2 3 – 7
Oz Powerball Powerball NSW 1 2 3 – 8

 

10. 1 ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԱԻՆ Ա ԿԱՐԳՈՒՄ

10.1.1 Շահումները, որոնք ենթակա են վճարման Մրցանակային Ա Կարգում ցանկացած Ապահովագրված Շահող Խաղադրույքի համար (ինչպես սահմանված է աղյուսակում) կախված են լինելու Մրցանակային Ա Կարգում Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսերի քանակից, այդ Մրցանակային Կարգում Ապահովագրված Շահող Խաղադրույքների քանակից, այդ Մրցանակային Կարգում ցանկացած Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսերի համար Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից վճարման ենթակա Մրցանակից, ինչպես նաեւ այդ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթից:

10.1.2 Մրցանակային Ա Կարգում Շահումները հաշվարկվում են Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից հրապարակվող խաղագումարների ընդհանուր քանակի հիման վրա, ինչպես նաեւ այդ Ջեքփոթի Մրցանակային Կարգում բաշխման միջոցով, կամ Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից Վեբ կայքում հրապարակված ջեքփոթի հիման վրա Հիմնական Վիճակախաղի այդ Մրցանակային Կարգի համապատասխան խաղարկության համար:

10.2 ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՇԱՀՈՂ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ Ա ԿԱՐԳՈՒՄ

10.2.1 Եթե Մրցանակային Ա Կարգում կա միայն մեկ Ապահովագրված Շահող Խաղադրույք, Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա Շահումները հաշվարկվում են հետեւյալ կերպ՝

Շահումներ=Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթ այդ Մրցանակային Ա Կարգում / Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի Շահող Տոմսերի թիվը այդ Մրցանակային Ա Կարգում +1

Օրինակ 1՝ Մրցանակային Ա Կարգում կա միայն մեկ Ապահովագրված Շահող Խաղադրույք եւ Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից Մրցանակային Ա Կարգում որեւէ Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմս չի հայտարարվել կապված Մրցանակային Ա Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի հետ՝ 90,000,000.00 ԵՎՐՈ արժողությամբ: Շահումները, որոնք ենթակա են վճարման այդ եզակի Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված, կազմում են 90,000,000.00 ԵՎՐՈ:

Օրինակ 2՝ Մրցանակային Ա 90,000,000.00 EUR արժողությամբ կա միայն մեկ Ապահովագրված Շահող Խաղադրույք եւ Մրցանակային Ա Կարգում Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից հայտարարվել են երկու Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի Շահող Տոմսեր կապված Մրցանակային Ա Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի հետ՝ 90,000,000.00 ԵՎՐՈՅԻ չափով: Այդ առանձին Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա գումարը կազմում է 30,000,000.00 ԵՎՐՈ:

10.3 ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՇԱՀՈՂ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ Ա ԿԱՐԳՈՒՄ

10.3.1 Եթե Մրցանակային Ա Կարգում կա մեկից ավելի Ապահովագրված Շահող Խաղադրույք, ապա Մրցանակային Ա Կարգում Ապահովագրված Շահող Խաղադրույքների հետ կապված վճարման ենթակա Շահումները հաշվարկվում են <<Մասնաբաժնի Մոդել/Share Model>>-ի հիման վրա, որը բաղկացած է երեք քայլերից՝

1. Մասնաբաժինների քանակի հաշվարկում

Մասնաբաժնի Քանակը = Մրցանակային Կարգում Հիմնական վիճակախաղի Ջեքփոթի Շահող Տոմսերի Քանակ+ Այդ Կարգում Ապահովագրված Շահող Խաղադրույքների Քանակ

2. Յուրաքանչյուր Մասնաբաժնի Չափի Հաշվարկում

1 Մասնաբաժնի Չափ = Այդ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթ/ Մասնաբաժինների քանակ

3. Շահումների Բաշխում՝

1 մասնաբաժին ըստ այդ Մրցանակային Կարգում Ապահովագրված Շահող Խաղադրույքի

Օրինակ 3՝ Մրցանակային Ա Կարգում կան երկու Ապահովագրված Շահող Խաղադրույքներ եւ Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից հայտարարվել Է մեկ Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի Շահող Տոմս Մրցանակային Ա Կարգում՝ կապված Մրցանակային Ա Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի հետ՝ 90,000,000.00 ԵՎՐՈՅԻ չափով: Կան վճարման երեք մասնաբաժիններ՝ յուրաքանչյուրը 30,000,000.00 ԵՎՐՈ: Մրցանակային Ա Կարգում յուրաքանչյուր Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա Շահումները կազմում են 30,000,000.00 ԵՎՐՈ:

10.4 ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՅՈՒՄ

10.4.1 Մրցանակային Բ Կատեգորիայում յուրաքանչյուր Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա Շահումները կախված են լինելու այդ Մրցանակային Կատեգորիայի Հիմնական Վիճակախաղի Ապահովագրված Շահող Տոմսերի թվից, այդ Մրցանակային Կատեգորիայի ապահովագրված Շահող Խաղադրույքների թվից, Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից այդ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսերի համար վճարման ենթակա Մրցանակից, ինչպես նաեւ այդ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթից:

10.4.2 Ապահովագրողը Մրցանակային Բ Կարգի Շահումները հաշվարկում է Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից հայտարարված ընդհանուր խաղադրույքների հիման վրա, ինչպես նաեւ այդ Ջեքփոթի Մրցանակային Կարգի բաշխման կամ այդ Մրցանակային Կարգի Հիմնական Վիճակախաղի համապատասխան Խաղարկության Հիմնական Վիճակախաղի Օպերատորի Վեբ կայքում հրապարակված ջեքփոթի հիման վրա:

10.5 ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ Բ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ

10.5.1 Եթե Բ Մրցանակային Կարգում կա միայն մեկ Ապահովագրված Շահող Խաղադրույք, ապա Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա Շահումները հաշվարկվում են հետեւյալ կերպ՝

Շահումներ = Այդ Բ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթ / (Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսեր այդ Բ Մրցանակային Կարգում + 1)

Օրինակ 1՝ Բ Մրցանակային Կարգում կա միայն մեկ Ապահովագրված Շահող Խաղադրույք եւ Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից Բ Մրցանակային Կարգում որեւէ Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմս չի հայտարարվել կապված Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի հետ Բ Մրցանակային Կարգում ՝ 9,000,000.00 ԵՎՐՈՅԻ չափով: Այդ առանձին Ապահովագրված Շահող Խաղադրույքի վճարման ենթակա գումարը կազմում է 9,000,000.00 ԵՎՐՈ:

Օրինակ 2՝ Բ Մրցանակային Կարգում Կա միայն մեկ Ապահովագրված Շահող Խաղադրույք եւ Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից այդ Բ Մրցանակային Կարգում հայտարարվել են Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթ Շահող երկու Տոմսեր՝ կապված այդ Բ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի հետ 9,000,000.00 ԵՎՐՈՅԻ չափով: Այդ առանձին Ապահովագրված Շահող Խաղադրույքի վճարման ենթակա գումարը կազմում է 3,000,000.00 ԵՎՐՈ:

10.6 Բ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՇԱՀՈՂ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ

10.6.1 Եթե Բ Մրցանակային Կարգում կա մեկից ավելի Ապահովագրված Շահող Խաղադրույք, այս Ապահովագրված Շահող Խաղադրույքների հետ կապված Վճարման ենթակա շահումները հաշվարկվում են Մասնաբաժինների Մոդելի հիման վրա, որը բաղկացած է երեք քայլերից՝

1. Մասնաբաժինների թվի հաշվարկում՝

Մասնաբաժինների թիվը = Այդ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսերի թիվ+ Այդ Մրցանակային Կարգում Ապահովագրված Շահող Խաղադրույքների թիվ

2. Յուրաքանչյուր մասնաբաժնի Չափը

1 Մասնաբաժնի չափը = Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթ / Մասնաբաժինների թիվ

3. Շահումների Բաշխում՝

1 մասնաբաժին ըստ Այդ Մրցանակային Կարգում Ապահովագրված Շահող Խաղադրույքի

Օրինակ 3՝ Բ Մրցանակային կարգում կան երկու Ապահովագրված Շահող Խաղադրույքներ եւ Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից այդ Բ Մրցանակային Կարգում հայտարարվել է Հիմնական Վիճակախաղի Շահող մեկ Տոմս՝ կապված այդ Բ Մրցանակային Կարգում Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթի հետ 3,000,000.00 ԵՎՐՈՅԻ չափով: Կան երեք վճարման մասնաբաժիններ՝ յուրաքանչյուրը՝ 1,000,000 ԵՎՐՈՅԻ չափով: Այդ մրցանակային Կարգում յուրաքանչյուր Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա գումարը կազմում է 1,000,000.00 ԵՎՐՈ:

10.7 ՇԱՀՈՒՄՆԵՐ Գ (C) ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ

10.7.1 գ Մրցանակային Կարգում յուրաքանչյուր Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարվող Շահումները՝ օրինակ EuroMillions-ում Դաս(class) 4, իրենցից ենթադրում են Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից հայտարարված Մրցանակի գումար՝ կապված համապատասխան Մրցանակային կարգում Հիմնական Վիճակախաղի Շահող Տոմսի հետ:

10.7.2 Եթե Հիմնական Վիճակախաղի Օպերատորը չի հայտարարել Մրցանակ համապատասխան խաղարկության համապատասխան Դասում, ապա այդ Դասում յուրաքանչյուր Ապահովագրված Շահող Խաղադրույքի հետ կապված վճարման ենթակա Շահումները կհաշվարկվեն Հիմնական Վիճակախաղի համապատասխան խաղարկությունում վճարված ընդհանուր խաղադրույքների քանակի հիման վրա՝ հայտարարված Հիմնական Վիճակախաղի Օպերատորի կողմից եւ շահող Դասի բաշխման հիման վրա:

10.8 MEGAMILLIONS-ում եւ POWERBALL-ում Մրցանակների ՎճարումMUSL-ի, Mega Millions-ի եւ Powerball Վիճակախաղի Խաղարկությունների համար Շահողին վճարվելու է գումար/քանակ/, որը հավասար է՝ (ա) Ա Մրցանակային Կարգի Շահումների 60%, որպեսզի ցուցադրվի, որ MUSL վճարում է միայն Ա Մրցանակային Կարգի շահումների քանակի 60%-ը, եթե Մենք կամ Ապահովագրողը որոշենք վճարել այդպիսի շահումները միանվագ, այլ ոչ թե տարեկան սկզբունքով՝ 30 տարի շարունակ (“Միանվագ Գումար”); ԱՎԵԼԻ ՔԻՉ (բ) այդ Միանվագ Գումարի տոկոսը, որպեսզի Շահողը լինի այնպիսի տնտեսական/ֆինանսական դիրքում, ինչպիսին որ նա կխաղար ԱՄՆ նահանգում ոչ Ամերիկայի բնակչի կարգավիճակում

10.9 SUPERENAMAX-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ SuperEnaMax-ը ածանցյալ խաղ է, որտեղ Շահումները պարտադիր չէ, որ համապատասխանեն Հիմնական Վիճակախաղում խաղարկվող թվերին, եւ Շահումները միշտ ապահովագրվում են Մեր կողմից Ապահովագրողի հետ միասին: Շահումները կվճարվեն որպես անուիտետ (տարեկան սկզբունքով) 39 տարիների ընթացքում, կամ մեր ընտրությամբ՝ միանվագ: Ընտրությունը եւ միանվագ վճարը իրականացվում են բացառապես մեր անձնական հայեցողությամբ:

10.10 MEGA MILLIONS MAX-ՈՒՄ ԵՎ POWERBALL PLUS-ՈՒՄ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ Mega Millions Max-ը եւ Powerball Plus-ը ածանցյալ խաղեր են, որտեղ Շահումները պարտադիր չէ, որ համապատասխանեն այն Հիմնական Վիճակախաղի գումարի չափին, որի վրա հիմնված են խաղերը: Այս խաղերի համար Մրցանակային Ա Կարգի Ջեքփոթերը կապահովարգրվեն Ապահովագրողի կամ Ապահովագրական Ընկերության կողմից, եւ Ա եւ Բ կարգերում ԱՄՆ-ի կողմից հայտարարված ցանկացած մրցանակային գումար կհետեեի միեւնույն կանոններին, որին հետեւում է Հիմնական վիճակախաղը, որի վրա հիմված է տվյալ խաղը:

10.11 Հատուկ Ջեքփոթեր Բոլոր Խաղերի համար Լաքի Էնթերփրայզիս Բ.Վ-ն իր սեփական հայեցողությամբ, ինչպես նաեւ Ապահովագրողի կամ Ապահովագրական Ընկերության հետ միասին հատուկ ջեքփոթ/եր հայտարարելու ընտրություն ունի: Այդ Հատուկ Ջեքփոթ/եր/ի համար Լաքի Էնթըրփրայզիս Բ.Վ-ն իր սեփական հայեցողությամբ կարող է բարձրացնել տոմսի արժեքը: Այն դեպքում, երբ Հատուկ Ջեքփոթը հայտարարված է , Հատուկ Ջեքփոթի հայտարարված գումարը կփոխարինի Ցանկացած Հիմնական Վիճակախաղի Ջեքփոթին Ա Մրցանակային Կարգում: Հատուկ Ջեքփոթերի խաղադրույքները կապահովագրվեն Ապահովագրողի կամ Ապահովագրական Ընկերության կողմից եւ այս Հատուկ Ջեքփոթերի մրցանակների վճարումները կհետեւեն նույն կանոններին, ինչ հիմնական վիճակախաղը՝ հիմնված տվյալ խաղի վրա: Մրցանակային Ա Կարգի Հատուկ Ջեքփոթեր հաղթողները/շահողները կբաժանեն գումարը շահող խաղադրույքների ընդհանուր քանակի միջեւ, որը դրված է եղել Ապահովագրողի կամ Ապահովագրական Ընկերության հետ միասին այդ կոնկրետ խաղի համար:

11. Ֆինանսական Ինստիտուտ

11.1 Ընկերությունը ֆինանսական ինստիտուտ չէ եւ այդպիսով ձեր Օգտատիրոջ Հաշվին ներդրված ցանկացած դեպոզիտից չի կուտակում որեւէ տոկոսագումար:

11.2 Ընկերությունը խորհրդատվություն չի տրամադրում հարկերի եւ/կամ իրավական հարցերի շուրջ: Օգտատերերին, ովքեր ցանկանում են խորհրդատվություն ստանալ հարկերի եւ/կամ իրավական հարցերի շուրջ, խորհուրդ ենք տալիս այդպիսի հարցերով կապ հաստատել իրենց անձնական խորհրդատուների հետ:

12. Հարկում՝

12.1 Շահողները պետք է հաշվի առնեն, որ եթե Շահումները (անկախ ապահովագրված լինել կամ չլինելու հանգամանքից) հանդիսանում են Ընդունող երկրի հարկման առարկա, ապա այդպիսի հարկերը ՉՊԵՏՔ է հանվեն Ապահովագրողի կամ Ընկերության կողմից նախքան ձեզ վճարելը, քանի դեռ այլ բան նախատեսված չէ Ընդունող երկրի օրենքներով՝ ինչպես կիրառելի է: Շահողները պետք է տեղեկացված լինեն եւ սույնով ծանուցվում են, որ վճարները պարտադիր կերպով չեն ընդգրկում հետագա հարկերի կիրառում Շահողի սեփական բնակավայրի հարկային օրենսդրությամբ, եւ, որ Շահողը միայն ինքն է պատասխանատու այդպիսի հարկերի վճարման համար այն օրնսդրության շրջանակներում, որտեղ նա բնակվում է:

13 Մտավոր Սեփականություն:

13.1 Դուք ընդունում եւ համաձայնվում եք, որ Մտավոր սեփականության իրավունքը, անվանումը եւ հետաքրքրությունը հանդիսանում է եւ մնալու է մեր սեփականությունը բոլոր ժամանակներում: Մտավոր Սեփականության ցանկացած օգտագործում/կիրառում՝ առանց մեր կողմից նախնական գրավոր համաձայնության արգելվում է: Դուք համաձայնություն եք տալիս (ինչպես նաեւ համաձայնվում եք չօգնել կամ չնպաստել երրորդ կողմին) չկրկնօրինակել /պատճե/, չվերարտադրել, չփոխանցել, չհրապարակել, չցուցադրել, չգովազդել, առեւտրական նպատակներով չօգտագործել կամ <<չդիպչել>> մեր Մտավոր Սեփականությանը ցանկացած ձեւով/ նպատակով:

13.2 Դուք ընդունում եւ համաձայնվում եք, որ Վեբ կայքում պարունակվող նյութը եւ բովանդակությունը հասանելի են ձեզ միայն անձնական՝ ոչ առեւտրային օգտագործման համար: Այդպիսի նյութի եւ բովանդակության ցանկացած այլ նպատակներով օգտագործումը խստիվ արգելվում է:

13.3 Սույնով մենք ձեզ թույլատրում ենք օգտագործել մեր Ծրագրակազմը /Ծրագրային Ապահովում/ միայն եւ բացառապես Ծառայություններից օգտվելու նպատակով, որը հանդիսանում է այս Ընդհանուր Դրույթների եւ Պայմանների առարկան: Ծրագրակազմի /Ծրագրային Ապահովում/ բոլոր իրավունքները պաշտպանված են, եւ դուք կարող եք օգտագործել Ծրագրակազմը միայն ինչպես ձեզ թույլատրվում է այս Պայմանագրի համաձայն:

14 Հրաժարում

14.1 Ընկերությունը եւ դրա հետ առնչություն ունեցող բրենդները կապ չունեն Underlying Lottery Operator/Հիմնական Վիճակախաղի Օպերատորի հետ:

14.2 Մեր Օգտատերերի ցանկացած անձնական տվյալ մեր կողմից կպահպանվի գաղտնի եւ չի վաճառվի երրորդ կողմերին: Ցանկացած Անձնական Տվյալ, որը մենք պահում ենք ձեր մասին կմշակվի մեր կողմից Գաղտնիության Քաղաքականության համաձայն՝ այստեղ:

14.3 Ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք կարող են պատճառվել Օգտատիրոջը ինտերնետի միջոցով փոխանցվող ցանկացած տեղեկատվության ընդհատման կամ սխալ օգտագործման հետեւանքով:

14.4 Ընկերությունը իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ լուծել ցանկացած վեճ իր սեփական հայեցողությամբ՝ ազնվության-արդարության կանոնների համաձայն:

14.5 Ընկերությունը որեւէ բացահայտ կամ թաքուն հայտարարություն կամ երաշխիք չի տալիս Օգտատիրոջ՝ Ծառայություններում մասնակցության օրինական իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ Ընկերության աշխատակիցներից, արտոնագրված անձանցից, դիստրիբյուտորներից, մեծածախ վաճառք իրականացնողներից, ներկայացուցիչներից, դուստր ձեռնարկություններից, գովազդողներից, կազմակերպիչներից կամ այլ գործակալություններից, մեդիա գործընկերներից, գործակալներից կամ մանր վաճառքով զբաղվողներից եւ ոչ մեկն իրավունք չունի այդպիսի հայտարարություն անելու կամ երաշխիք տալու: Օգտատերը չպետք է օգտագործի Ծառայությունները, բացի, օգտագործի կամ վերաօգտագործի Օգտատիրոջ Հաշիվը, մուտք գործի Վեբ կայք, ինչպես նաեւ չպետք է ընդունի Հաղթած/Շահած գումարները, եթե Օգտատերը ամբողջապես չի գիտակցում , չի համաձայնվում, չի ցանկանում դառնալ այս Պայմանագրի կողմերից մեկը եւ գործել Պայմանագրի համաձայն՝ առանց բացառությունների, եւ որ այս Պայմանագիրը կարող է ժամանակ առ ժամանակ ենթարկվել փոփոխությունների:

vii. Ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ եւ/կամ Երրորդ Կողմի կրած ցանկացած վնասի եւ/կամ կորստի եւ/կամ ծախսերի համար, որոնք առաջացել են Օգտատիրոջ անմիջական եւ/կամ ոչ անմիջական մեղավորությամբ հետեւյալ դեպքերում

14.5.1 դեպոզիտների ներդրում իր Օգտատիրոջ Հաշվին երրորդ կողմի քարտի կամ հաշվի միջոցով,

14.5.2 պահանջել դրամական միջոցների կանխիկացում իր Օգտատիրոջ Հաշվից դեպի Երրորդ կողմի հաշիվ,

14.5.3 տրամադրել իր անձնական հաշվի ոչ ճշգրիտ տվյալներ՝ իր Օգտատիրոջ Հաշվից դրամական միջոցներ կանխիկացնելու նպատակով

14.5.4 թույլ տալ երրորդ կողմերին օգտագործել իր Օգտատիրոջ Հաշիվը դեպոզիտ անելու կամ իր Օգտատիրոջ հաշվից գումար կանխիկացնելու համար,

14.6 Վեբ կայքին կապվելու եւ Ծառայություններից օգտվելու համար պատասխանատվություն կրում է Օգտատերը,

14.7 Ընկերությունը որեւէ կերպ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ եւ/կամ Երրորդ կողմի ցանկացած վնասի եւ/կամ կորուստների համար, որոնք, անմիջապես եւ/կամ ոչ անմիջապես, առաջացել են՝

14.7.1 թյուրիմացության, սխալ տպագրության, սխալ մեկնաբանման, սխալ լսելու, սխալ կարդալու, սխալ թարգմանության, տառասխալի /ուղղագրական սխալի/, կարդացածը սխալ հասկանալու, փոխանցման սխալի, տեխնիկական ձախողումների, տեխնիկական վտանգի, գրանցման սխալի, ակնհայտ սխալի, ցանկացած պատճառով Խաղի չեղարկման, Ֆորս Մաժորի եւ/կամ նմանատիպ իրավիճակի պատճառով

14.7.2 Օգտատիրոջ կողմից այս Պայմանագրի խախտման

14.7.3 Գաղտնի համաձայնությունների եւ/կամ հանցավոր գործողությունների

14.7.4 Ընկերության կողմից տրամադրված խորհրդի

14.7.5 Ընկերության կենտրոնական համակարգչային համակարգի, կամ դրա մի հատվածի ձախողման՝ ուշացումների, կորուստների, սխալների կամ բացթողումների պատճառով, որոնք տեղի են ունեցել Ընկերության ցանկացած հաղորդակցության կամ ցանկացած այլ տվյալների փոխանցման համակարգի ձախողման պատճառով, եւ/կամ

14.7.6 Ֆինանսական ռիսկի եւ կորստի՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված, փոխարժեքների տարբերությունների պատճառով։

14.8 Օգտատերը գիտակցում է, որ Վեբ Կայքում առաջարկվող Ծառայությունները նախատեսված են միայն զվարճանքի նպատակների համար: Օգտատերը ստիպված չէ օգտագործել Ծառայությունները եւ այդպիսի մասնակցությունը, իսկ եթե դա ընտրված է օգտատիրոջ կողմից, ապա դա միայն հենց Օգտատիրոջ ընտրությունն է՝ իր հայեցողությամբ եւ ռիսկով: Ծառայություններում եւ Վեբ կայքում Օգտատիրոջ դրսեւորած հետաքրքրությունը անձնական է՝ ոչ պրոֆեսիոնալ /մասնագիտական/: Օգտատերը մուտք է գործում Վեբ կայք իր անձնական զվարճանքի համար: Արգելվում է Օգտատիրոջ կողմից Ծառայությունների եւ/կամ Վեբ կայքի ցանկացած այլ մուտք, օգտագործում կամ վերաօգտագործում:

14.9 Այս Ընդհանուր Դրույթները եւ Պայմանները կազմում են ամբողջ պայմանագիրը եւ Ընկերության եւ Օգտատիրոջ միջեւ փոխըմռնումը։

14.10 Անգլերեն լեզուն պետք է առաջնահերթություն ունենա՝

14.10.1 Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ դուք այժմ ընթերցում եք Ընդհանուր Դրույթների եւ Պայմանների 2019 թվականի տարբերակը, որը ուժի մեջ է 2019 թվականի Ապրիլի 16-ից։

14.10.2 Ընդհանուր Դրույթների եւ Պայմանների պաշտոնական տեքստը Ընկերության կողմից կպահպանվի Անգլերեն լեզվով։ Այս Պայմանագրի շրջանակում Անգլերեն եւ թարգմանված լեզվի հետ առաջացած ցանկացած անհամաձայնության/վեճի դեպքում Անգլերեն տարբերակն ունենալու է առաջնահերթություն Ընդհանուր Դրույթների եւ Պայմանների իմաստային, բովանդակային եւ նպատակային հարցերի որոշման համար։

14.10.3 Անգլերենից բացի ուրիշ լեզվի դեպքում Ընկերությունը պատասխա-նատվություն չի կրում Ընդհանուր Դրույթներում եւ Պայմաններում տեղ գտած ցանկացած անճշտության կամ ոչ համարժեք թարգմանության, ինչպես նաեւ սխալ թարգմանության պատճառով Օգտատերերի կրած վնասների համար։

14.11 Հաշվի Սեփականատերը հասկանում է, որ Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում փոփոխել կամ հեռացնել իր Ծառայություններից ցանկացածը ցանկացած ժամանակ եւ/կամ փոփոխել այս Ընդհանուր Դրույթները եւ Պայմանները ցանկացած ժամանակ։ Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Ծառայություններից օգտվելը կհամարվի, որ դուք ընդունում եք Ընդհանուր Դրույթներում եւ Պայմաններում տեղի ունեցած փոփոխությունները։

14.12 Դուք ընդունում եւ գիտակցում եք, որ համակարգային ցանկացած ձախողման կամ խաղի սխալի դեպքում (ինչ-ինչ պատճառներով խաղի տրամաբանական նորմալ գործունեության ձախողում), որը հանգեցնում է ցանկացած շանսերի հաշվարկման, գանձումների, տոկոսների կամ վճարումների կամ ցանկացած արժույթի փոխանակման/փոխարկման/ սխալների (<<Համակարգային Սխալ>>), այդ դեպքում Ընկերությունը կփորձի Համակարգային Սխալից տուժած բոլոր կողմերին հետ վերադարձնել մինչեւ Համակարգային Սխալի հայտնվելու կարգավիճակը։ Ընկերությունը իրավունք ունի անվավեր եւ առոչինչ հայտարարել ցանկացած խաղադրույք, որը հանդիսացել է այդպիսի Համակարգային Սխալի առարկա եւ պահանջել այդ սխալների պատճառով ցանկացած քանակի վճարված գումարի վերադարձ Ընկերությանը։

14.12.1 Բոլոր այն դեպքերում, երբ Ընկերությունը (իր անձնական հայեցողությամբ) պարզում է, որ Համակարգային Սխալ է կիրառվել-իրականացվել ոչ ազնիվ կերպով առավելություն ստանալու համար, ապա Ընկերությունը իրավունք ունի անվավեր եւ առոչինչ ճանաչել ցանկացած այդպիսի շահում:

14.13 Դուք ընդունում եք, որ Ձեր կողմից այս Պայմանագրին չհետեւելը կարող է հանգեցնել Ձեր Օգտատիրոջ հաշվի որակազրկման, կասեցման եւ/կամ դադարեցման, դրամական միջոցների բռնագրավման եւ/կամ իրավական գործողությունների ձեր նկատմամբ։

14.14 Ընկերությունը համարում է այս Ընդհանուր Դրույթները եւ Պայմանները ազնիվ։ Մեր ծառայությունների հետ կապված ցանկացած խորհրդի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ մեր Վեբ Կայքի հետեւյալ բաժնում <<Կապ Հաստատել Մեզ Հետ>>։ Խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր հաղորդակցությունները եւ հեռախոսազանգերը կարող են ձայնագրվել։

14.15 Այս Ընդհանուր Դրույթները եւ Պայմանները անձնական են, եւ ենթակա չեն ձեր կողմից նշանակման, փոխանցման եւ ենթալիցենզավորման՝ բացառությամբ մեր կողմից նախնական գրավոր համաձայնության։ Մենք իրավունք ունենք նշանակել, փոխանցել կամ լիազորել ձեր իրավունքներից եւ պարտականություններից յուրաքանչյուրը երրորդ կողմին՝ առանց ձեզ ծանուցելու այդ մասին։

14.16 Ընկերության ղեկավարության փոփոխության, ուրիշ ընկերության հետ միավորման, ընկերության ձեռք բերման կամ ակտիվների վաճառքի դեպքում ձեր Օգտատիրոջ հաշիվը եւ դրա հետ կապված տվյալները կարող են լինել գնորդին կամ ձեռք բերող կողմին փոխանցվող ակտիվների մաս։ Այդպիսի դեպքերում մենք ձեզ կտրամադրենք ծանուցում էլ․ հաղորդագրության միջոցով, կամ կծանուցենք մեր Վեբ Կայքում՝ բացատրելու ձեր Օգտատիրոջ Հաշվի փոխանցման հետ կապված ձեր ընտրության տարբերակները ։

14.17 Այս Պայմանագիրը հանդիսանում է Անգլիայի Օրենքների առարկա եւ պետք է մեկնաբանվի Անգլիայի օրենքներին համապատասխան։

Ընդհանուր դրույթներ & պայմաններ

Գատնիության Քաղաքականություն

2019 © Հեղինակային իրավունքը Lucky Enterprises-ի: Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Այս կայքը հանդիանում է Secure View Services Limited-ի սեփականությունը եւ կառավարվում է վերջինիս կողմից՝ Կիպրոս, Նիկոսիա, 2082, Archbishop Makarios Պողոտա, Methonis Tower 73, 3-րդ հարկ