Ձեր զամբյուղը դատարկ է
Cart 0

policy

Ընկերությունը Հարգում է Ձեր Գաղտնիությունը               

Secure View Services /Սեքյուր Վյու Սերվիզիս/ ՍՊԸ՝ ընկերություն է, որը գրանցված է Կիպրոսում՝ HE149654 ընկերության համարով, որի գրանցված գրասենյակը գտնվում է Կիպրոս, Նիկոսիա, 2082, Archbishop Makario պողոտա 73, Մեթոնիս Թաուեր, 3-րդ հարկում՝ իր դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցիչների, ինպես նաեւ առնչվող ցանկացած այլ ընկերությունների հետ միասին օր.՝ ընկերությունների խմբում գտնվող ցանկացած ընկերություն եւ/կամ ցանկացած ընկերություն, որը կարեւոր նշանակություն ունի կողմերի միջեւ փոխանցում կատարելու համար (< Ընկերություն>),  գիտակցում է մեր վեբ կայքն օգտագործելիս ձեր   գաղտնիության պաշտպանության եւ ապահովության կարեւորությունը: 

Այս Գաղտնիության Քաղաքականությունը տեղեկացնում է ձեզ մեր գաղտնիության աշխատանքի, ինչպես նաեւ այն ընտրության մասին, որը դուք կարող եք կատարել ձեր մասին տեղեկությունների՝ ներառյալ օնլայն ակտիվության տեղեկությունների հավաքագրման ուղիների, ինչպես նաեւ այդ տեղեկությունների՝ Ընկերության կողմից օգտագործման դեպքում:

Մեր վեբ կայքն օգտագործելիս (կամ մեր կայքին առնչվող ցանկացած ուրիշ եղանակով մեզ հետ կապ հաստատելիս) ձեզնից կպահանջվի մեզ տրամադրել անձնական նույնականացնող տեղեկություններ (<Անձնական Տեղեկություններ >):   

Այս Գաղտնիության Քաղաքականության նպատակների համար <Անձնական Տեղեկություններ > նշանակում է տեղեկություններ այն ֆիզիկական անձի վերաբերյալ, ով առանց դժվարության նույնականացվում է այդ կոնկրետ անձի հետ:  Անձնական տեղեկություններ-ը, այլ տեղեկությունների հետ միաժամանակ, ներառում է անձի անունը, հասցեն, սոցիալական ապահովագրության համարը, հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը, գաղտնաբառի վերաբերյալ տեղեկություն եւ ցանկացած այլ անձնապես նույնականացվող տեղեկություն: Դոմեյնի անունը եւ IP հասցեն չեն համարվում անձնական տեղեկություններ:  

Այս Գաղտնիության Քաղաքականությունը հայտնում է ձեզ Ընկերության կողմից այս կայքում հավաքագրվող տեղեկությունների, դրանց օգտագործման վերաբերյալ, ինչպես կարող եք մուտք գործել այդ տեղեկություններ եւ ուղղել կոնկրետ տեղեկությունը, եւ՝ ինչպես ենք մենք ապահովում ձեր Անձնական Տեղեկությունները ձեզ մեր ծառայություններն առաջարկելու նպատակներով: 

Եթե դուք՝ որպես այցելու, ընտրում եք գրանցվել կամ տեղեկություններ ներկայացնել Ընկերությանը տվյալ  վեբ կայքի (ՙ<Կայք>) միջոցով, ապա դուք համաձայնություն եք տալիս այս գաղտնիության քաղաքականության շրջանակներում այդպիսի տվյալների օգտագործմանը: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ այս Կայքը պարունակում է հղումներ դեպի այլ վեբ կայքեր՝ ներառյալ, առանց սահմանափակման, Ընկերության կամ Ընկերության այլ ներկայացուցչական մարմինների կողմից աջակցվող  կայքեր: Խնդրում ենք նաեւ հաշվի առնել, որ Ընկերությունը կարող է օգտագործել երրորդ կողմեր ընկերության վեբ կայքերի մասամբ կամ ամբողջական կառավարման, ինչպես նաեւ սպասարկմանն աջակցելու համար: 

Այս Գաղտնիության Քաղաքականությունը նկարագրում է Ընկերության գաղտնիության աշխատանքները ցանկացած ժամանակ ցանկացած միջոցներով հավաքագրվող տեղեկությունների վերաբերյալ: 

Այս Գաղտնիության Քաղաքականության նպատակներով <<դուք>> եւ <<ձեր>> նշանակում է ցանկացած անձ, անձանց խումբ, իրավաբանական անձ կամ իրավաբանական կազմակերպություններ:      

Այս գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում, կամ եթե կարծում եք, որ ձեր խնդիրներին լուծում չի տրվել, ապա խնդրում ենք ուղղել մեզ ձեր հարցերը՝ օգտագործելով " Կապ Հաստատել Մեզ հետ" բաժնում նշված համապատասխան հղումը: 

Դուք հաստատում եք, որ կարդացել եք եւ ընդունում եք այս Գաղտնիության Քաղաքականության պայմանները եւ համաձայն եք այս Գաղտնիության Քաղաքականության մեջ սահմանված ձեր անձնական տեղեկությունների օգտագործմանը:

Անգլերենը եւ Թարգմանված Տարբերակները 

Եթե դուք կարդում եք այս Գաղտնիության Քաղաքականության թարգմանությունը Անգլերենից բացի ուրիշ լեզվով, ապա դուք հաստատում եւ համաձայնություն եք տալիս, որ (i) Անգլերեն տարբերակը հանդիսանում է պաշտոնական տարբերակը, (ii) Ոչ Անգլերեն տարբերակը տրամադրվում է միայն ձեր հարմարավետության համար, եւ թարգմանված տարբերակը չի կարող վավեր լինել՝ որպես համաձայնագիր /պայմանագիր/, եւ (iii) Անգլերեն եւ Ոչ Անգլերեն տարբերակների ցանկացած անհամապատասխանության դեպքում Անգլերեն տաբերակը լինելու է իշխող եւ գերակա:

Անձնական Նույնականացվող Տեղեկությունների Հավաքագրում 

Ընկերությունը հավաքագրում, արտահանում եւ օգտագործում է անձնական տեղեկություններ ձեր հարաբերությունները Ընկերության հետ կառավարելու եւ ավելի լավ ձեզ ծառայելու համար՝ անհատականացնելով ձեր փորձը եւ Ընկերության հետ ձեր փոխգործակցությունը: Այդպիսի հավաքագրումը կատարվում է համապատասխան ծանուցման եւ համաձայնության միջոցով՝ ներառյալ, ըստ անհրաժեշտության, տվյալների պաշտպանության մարմիններում անհրաժեշտ լրացումներ կատարելը:  

Ընկերությունը կարող է հավաքագրել ձեր անձնական տեղեկությունները ձեր կողմից վեբ կայք, վեբ կայքի հավելվածներ, բջջային հավելվածներ մուտք գործելու եւ օգտագործելու դեպքում, ինչպես նաեւ ընկերության ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի կամ հաղորդկացության ընթացքում, կամ ձեր կողմից որեւէ ապրանք կամ ծառայություն գնելիս, կամ օնլայն դիմումի ձեւանմուշը լրացնելիս: 

Ընկերությունը կարող է հավաքագրել ձեր անձնական տեղեկությունները կապված՝ 

• ապրանքի կամ ծառայության պատվերի, ակտիվացումների կամ գրանցումների 

• Պրոֆիլի/Հաշվի ստեղծման եւ օնլայն ծառայությունների համար օգտատիրոջ վավերացման 

• տեղեկություններ ստանալու պահանջի կամ բողոքների 

• մարկետինգին, նորություններին կամ աջակցությանը բաժանորդագրության 

• մրցույթում մուտքերի կամ հարցմանը մասնակցելու 

• Ընկերության վեբ կայքեր այցելելությունների եւ ուսումնասիրության հետ: 

Ընկերության կողմից Ձեզնից հավաքագրվող անձնական տեղեկությունները ներառում են՝  

• անձնական եւ աշխատանքային կոնտակտային տեղեկություններ, ինչպես օրինակ՝ անուն, ծննդյան ամսաթիվ, հասցե, հեռախոսահամար եւ էլ. հասցե 

• Ֆինանսական տեղեկություններ, ինչպես օրինակ՝ ձեր կրեդիտ/դեբետ քարտի համարը կամ գանձման վերաբերյալ այլ տեղեկություններ 

• այլ հատուկ տեղեկություններ, ինչպես օրինակ օգտատիրոջ ID եւ գաղտնաբառեր, ապրանքի/արտադրանքի ֆունկցիոնալություն, արտադրանքի եւ ծառայությունների նախասիրություններ, կոնտակտային նախասիրություններ, կրթության եւ աշխատանքի նախապատմություն

• գեո-լոկացիոն տվյալներ, ինչպիսիք են՝ ձեր IP հասցեն կամ ձեր ֆիզիկապես գտնվելու վայրի հասցեն ձեր գտնվելու վայրի հիմքով ծառայություններ պահանջելիս  

• տվյալներ այն արտադրանքի եւ ծառայությունների մասին, որոնք դուք գնել եք մեզնից կամ որոնց համար դուք հետաքրքրվել եք, ինչպես նաեւ ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որն անհրաժեշտ է այդ արտադրանքը կամ ծառայությունները տրամադրելու եւ ձեր հարցերին պատասխանելու համար 

• ձեզ հետ առնչվող յուրաքանչյուր լրացուցիչ տեղեկություն, որը դուք մեզ տրամադրում եք վեբ կայքերի անմիջական օգտագործման կամ ոչ անմիջական օգտագործման կամ օնլայն հասանելիության միջոցով, ինչպես նաեւ մեր ներկայացուցիչների միջոցով կամ այլ միջոցներով   

• մեր ծառայությունների կենտրոնի կամ հաճախորդների հարցումների միջոցով ժամանակ առ ժամանակ ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները 

Մենք սովորաբար Կայքի այցելուներից չենք հավաքագրում գաղտնի տեղեկություններ (օր.՝ ռասայի, էթնիկական պատկանելության, կրոնական հավատքների, քրեական անցյալի, ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության կամ սեռական կողմնորոշման վերաբերյալ տվյալներ): Անհրաժեշության դեպքում մենք ձեռք կբերենք ձեր հստակ համաձայնությունը այդպիսի տեղեկությունների հավաքագրման եւ օգտագործման համար: 

Ընկերությունը կարող է նաեւ հավաքագրել որոշ ոչ անձնական տեղեկություններ, որովհետեւ այն չի նույնականացնելու ձեզ կամ որեւէ մեկին: Օրինակ՝ մենք կարող ենք հավաքագրել հարցումներին անանուն պատասխանները կամ ամփոփ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օգտատերերը օգտագործում մեր վեբ կայքը, արտադրանքները եւ ծառայությունները:  

Ինչու ենք մենք հավաքագրում ձեր Անձնական Տեղեկությունները & Ինչպես Ենք Օգտագործում Ձեր Անձնական Տեղեկությունները  

Ընկերությունը կարող է օգտագործել Խաղացողի Անձնական Տեղեկությունները տարբեր նպատակներով՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված, հետեւյալը՝ 

• կարգավորել եւ գործարկել Խաղացողի հաշիվը խաղերն օնլայն եւ/կամ Անմիջական Դեբետի միջոցով խաղալու համար  

• կառավարել Խաղացողի Հաշիվները 

• տրամադրել մեր ծառայությունները եւ խաղերը 

• թույլատրել Խաղացողներին խաղալ մեր խաղերը եւ օգտվել մեր ծառայություններից 

• Խաղացողների հաղթանակի դեպքում տեղեկացնել Խաղացողի հաշվում փոփոխությունների կամ նորությունների կամ մեր ծառայություններում փոփոխությունների մասին 

• ապահովել, որ վեբ կայքը լավագույնս գործի մեր խաղերը խաղալիս ձեզ լավագույն փորձը տրամադրելու համար 

• կապ հաստատել Խաղացողների եւ Անձանց հետ՝ ի պատասխան հարցումների, մեկնաբանությունների կամ առաջարկների 

• այլ կերպ կապ հաստատել Խաղացողների հետ 

• հատուկ նպատակի համար, որի համար այն առաջարկվել է  

• հետեւել Խաղացողի կողմից Վեբ կայքի օգտագործմանը շուկայի ներսում ուսումնասիրությունների համար 

• բարելավել Վեբ կայքը եւ այն ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք Վեբ կայքի միջոցով  

• Ծանուցել Խաղացողներին գովազդների, հատուկ առաջարկների, եւ այլնի մասին, որոնք վերաբերում են Ընկերության կամ իր գործակալների միջոցով տրամադրվող արտադրանքներին կամ ծառայություններին 

•  Տրամադարվելու Երրորդ Կողմի Ծառայություններ Մատուցողներին Ընկերության, իր պայմանագրային աշխատակիցների կամ Վեբ կայքի օրինական բիզնես նպատակների համար 

• կիրառել այս Գաղտնիության Քաղաքականությունը 

• ըստ օրենքի կամ օրենսդրության պահանջի, կամ ըստ կառավարության կամ ղեկավար մարմիններին պահանջի՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված խաղային կարգավորումների 

• կապված ձեռքբերման, միավորման, վերակազմավորման, վաճառքի կամ այլ փոխանցումների, որոնք ներառում են Վեբ կայքի բիզնեսի ամբողջ կամ մի մասը:  

Ներկայացնելով վերոհիշյալ տեղեկատվությունը Անձը համարվում է տվյալ նպատակներով այդ տեղեկատվության օգտագործման համար համաձայնություն տված անձ:   

Այս Կայքում հավաքագրված Անձնական Տեղեկություները կարող են պահպանվել եւ օգտագործվել Միացյալ Թագավորությունում կամ այլ երկրում, որտեղ Ընկերությունը (կամ իր դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը եւ իրենց համապատասխան երրորդ կողմ հանդիսացող բիզնես գործընկերները կամ մատակարարները) ունի (ունեն) կառույցներ: Սա կարող է ներառել փոխանցում դեպի երկրներ առանց տվյալների պաշտպանության այնպիսի կանոնների, որոնք գործում են ձեր բնակության երկրում: Դուք հայտարարում եւ համաձայնություն եք տալիս, որ, այս Կայքի միջոցով Ընկերությանը տրամադրելով Անձնական Տեղեկություններ, դուք համաձայնություն եք տալիս այդպիսի Անձնական Տեղեկությունների ձեր պահանջներին ընթացք տալու համար ըստ անհրաժեշտության միջազգային սահմաններով փոխանցմանը:

Այն Կողմերը, Որոնց Տրամադրվում Են Ձեր Տեղեկությունները   

Ձեր Անձնական տեղեկությունները կամավոր ներկայացնելով՝ դուք տալիս եք ձեր համաձայնությունը ձեր Անձնական Տեղեկությունների այս Գաղտնիության Քաղաքականության համաձայն հավաքագրման եւ օգտագործման համար:     

Համապատասխանաբար, Ձեր Անձնական Տեղեկությունները մշակման համար կարող են տրամադրվել հետեւյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին՝ (i) մեր խմբի շրջանակներում ցանկացած ընկերության կամ ընկերության աշխատակիցների, ում անհրաժեշտ են այսպիսի տեղեկություններ, (ii) ցանկացած աուդիտորի, պայմանագրային աշխատողների կամ այլ խրհրդատուների, ովքեր մեր ընկերություններից որեւէ մեկում զբաղվում են աուդիտով, (iii) ցանկացած վճարում մշակողների, ովքեր օգնում են մեզ ձեզ վճարելու կամ ձեզնից վճարումներ ստանալու հարցում, (iv) մարդկանց եւ կազմակերպություն-ներին, ովքեր ծառայություններ են մատուցում մեզ համար, կամ հանդես են գալիս որպես մեր գործակալներ այն գիտակցումով, որ իրենք պետք է գաղտնի պահեն տեղեկությունները, եւ (v) ցանկացած անձի, ում մենք փոխանցում ենք կամ հնարավոր է փոխանցենք մեր բիզնեսը կամ ակտիվներն ամբողջապես կամ մասամբ, ումից մենք ստանում ենք ցանկացած բիզնես կամ ակտիվներ՝ ամբողջությամբ կամ մասամբ, կամ, ով գրեթե ամբողջապես տիրապետում է Ընկերության ամբողջ ակտիվներին:    Վերոնշյալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իրականացված ցանկացած մշակում՝ օրենքի պահանջի դեպքում, կկարգավորվի պայմանագրի համապատասխան՝ պաշտպանելով ձեր Անձնական Տեղեկությունները:  

Շնորհիվ գործող իրավական, կարգավորիչ եւ անվտանգ միջավայրի՝ Ընկերությունից կարող է պահանջվել, որոշ հանգամանքների պայմաններում, տրամադրել Կայքի միջոցով Ընկերությանը ներկայացված ընդհանուր եւ/կամ անձնապես նույնականացվող տեղեկություններ: Ընկերությունը ողջամիտ ջանքեր կգործադրի սահմանափակելու տեղեկությունների նմանատիպ բացահայտումը/տրամադրումը՝ պայմանավորված հետեւյալ հանգամանքներով՝ (i) երբ ընկերությունը ազնվորեն հավատում է, որ դա պահանջվում է անել՝ ի պատասխան դատական ծանուցագրի կամ այլ դատական գործընթացների, (ii) երբ անհրաժեշտ է անել դա Ընկերության տվյալների պահպանման, թարմացման կամ այլ կերպ իրականացման համար՝ գործիքներ, տեխնիկական գործողություններ եւ այլն: (iii) որտեղ ոջամիտ անհրաժեշտություն կա նույնականացնել, կապ հաստատել կամ օրինական գործողություններ բերել ի դեմս ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ պահպանելու եւ/կամ իրականացնելու Ընկերության իրավունքները՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված, կիրառել այս Կայքի Օգտագործման Կանոնները, (iv) պաշտպանել եւ պահպանել Ընկերության սեփականության իրավունքները, կամ (v) հրատապ հանգամանքներում պաշտպանել հանրության կամ Ընկերության արտադրանքների, ծառայությունների կամ Կայքի օգտատերերի սեփական անվտանգությունը: Որպես լրացում՝ Ընկերությունը կարող է նաեւ տրամադրել Անձնական Տեղեկությունները Ընկերության բիզնեսի կամ դրա որեւէ մասի՝ որպես անվտանգության աուդիտ վաճառքի, Ընկերության փոխանցման կամ այլ փոխանցումների դեպքում:  

Երեխաների/Անչափահասների Գաղտնիությունը    

Ընկերությունը գիտակցաբար չի հավաքագրում տեղեկություններ անչափահասներից՝ ինչպես սահմանված է տեղային օրենքով եւ չի նախատեսում իր վեբ կայքերի կամ բջջային հավելվածների օգտագործումը այս տարիքից ցածր անչափահասների կողմից: Մենք հորդորում ենք ծնողներին եւ խնամակալներին ակտիվ ներգրավվածություն ունենալ իրենց երեխաների օնլայն կամ բջջային գործնեության մեջ եւ հետաքրքրություններում:    

Ձեր Իրավունքները՝ Կապված Ձեր Անձնական Տեղեկությունների Հետ   

Դուք կարող եք գրել մեզ ցանկացած ժամանակ, որպեսզի ստանաք ձեր Անձնական Տեղեկությունների պատճեն, ինչպես նաեւ փոփոխություններ կատարեք դրանցում:  

Ձեր Անձնական Տեղեկությունների Անվտանգությունը եւ Պաշտպանությունը 

Մենք իրագործել ենք անտանգության համարժեք քաղաքականություններ՝ մեր կառավարման ներքո գտնվող ամբողջ Անձնական Տեղեկությունները չարտոնված մուտքից, ոչ պատշաճ օգտագործումից կամ այլոց տրամադրելուց, չարտոնված  փոփոխություններից, ապօրինի ոչնչացումից կամ պատահաբար կորստից պաշտպանելու եւ ապահովելու համար: Ընկերությունը բավականաչափ ջանքեր է գործադրում այս Կայքի միջոցով հավաքագրվող Անձնական Տեղեկությունների, նախասիրությունների կամ այլ տեղեկությունների գաղտնիությունը պաշտպանելու համար եւ երբեք Ընկերությունից դուրս գտնվող անձանց գիտակցաբար չի թույլատրի մուտք գործել այդ տեղեկություններ՝ բացառությամբ այս փաստաթղթում սահմանված դեպքերի: Ընկերությունը բավականաչափ ներդրումներ է կատարել իր սերվերների, տվյալների բազայի, տվյալների պահպանման եւ արգելապատնեշների տեխնոլոգիաներում, որպեսզի պաշտպանի Ընկերության ցանցի տեղեկատվական ակտիվները՝ ներառյալ Անձնական Տեղեկությունների գաղտնիությունը , որը հավաքագրվում է այս Կայքի միջոցով:  Այս տեխնոլոգիաները կիրառվում են որպես անվտանգության բարդ կառուցվածքի եւ նախնական համաձայնության մաս:    

Դուք պետք է նաեւ ձեր կողմից ջանք ներդնեք ձեր տեղեկությունները պաշտպանելու համար: Ընկերության ձեր օգտատիրոջ անունը եւ ցանկացած գաղտնաբառ (եթե այդպիսին տրամադրվում կամ նշանակվում է) գաղտնի է, եւ մենք խորհուրդ ենք տալիս չհայտնել այն որեւէ մեկին: Ցավոք, Ինտերնետի՝ հանրային օգտագործման ցանց լինելու պատճառով, ո՛չ Ընկերության ցանցը, ո՛չ էլ Ինտերնետով տվյալների փոխանցումը չի կարող 100% -ով երաշխավորվել որպես անվտանգ: Արդյունքում, մինչ մենք ջանում ենք պաշտպանել Անձնական Տեղեկությունները, որոնք մեզ փոխանցվում են ձեր կողմից, Ընկերությունը չի կարող ապահովել կամ երաշխավորել այդպիսի տեղեկությունների անվտանգությունը: Այսպիսով, ցանկացած Անձնական Տեղեկություն, որը փոխանցվում է մեզ, կատարվում է ձեր սեփական ռիսկով: Անձնական Տեղեկություններ ստանալուց հետո այս Գաղտնիության Քաղաքականության համաձայն Ընկերությունը գործադրում է համապատասխան ջանքեր տեղեկությունները պաշտպանելու համար:

Cookies /Քուքիներ, Թխուկներ/ 

Մենք (եւ/կամ այլ կողմերը, ում մենք սույնով լիազորում ենք (օրինակ՝ երրորդ կողմի գովազդային ծառայություններ)) օգտագործում ենք քուքիներ եւ այլ տեխնոլոգիաներ՝ բարելավելու ձեր օնլայն փորձը եւ իմանալու, թե ինչպես եք դուք օգտագործում մեր ծառայությունները:

Քուքիները տեղեկությունների մասեր/կտորներ/ են, որոնք վեբ կայքը փոխանցում է անձի hard drive-ի վրա՝ գրառումների պահպանման նպատակով: Քուքիների օգտագործումը արդյունաբերական ստանդարտ է, եւ դուք կգտնեք քուքիներ հիմնական մեծ վեբ կայքերում: Քուքիները օգնում են Ընկերությանը հարմարեցնել տեղեկատվությունը ձեր նախասիրություններին եւ տեսնել, թե վեբ կայքի որ դաշտերն են առավել շատ հաճախում: Ընկերությունը երբեք չի օգտագործում քուքիները ձեր համակարգչից այն տեղեկությունը ստանալու նպատակով, որը սկզբնապես չի ուղարկվել քուքի ֆայլ: Շատ բրաուզերներ ի սկզբանե կարգավորված են քուքիներ ընդունելու համար: Ցանկության դեպքում կարող եք փոխել բրաուզերի կարգավորումները եւ մերժեք քուքիները: Սակայն մերժելու դեպքում դուք չեք կարողանա ամբողջովին օգտագործել Կայքը:  Անվտանգության օրինականության նկատառումներից ելնելով մենք կարող են մերժել ձեր մուտքը դեպի կոնկրետ կայքը մինչեւ չընդունեք քուքիները կամ նմանատիպ միջոցը:

Գովազդային Հայտարարություններ  

Գովազդային հայտարարությունները կօգտագարծվեն Ընկերության արտադրանքը գովադելու համար: Ընկերության Վեբ Կայքը կհետեւի նման գովազդների վրա սեղմումների /click/-ի քանակին՝ վերլուծական եւ մարկետինգային նպատակներով: 

Տվյալների Պահպանում 

Անձնական Տեղեկությունները, որոնք դուք ներկայացնում եք Ընկերությանը կպահպանվեն միայն այնքան ժամանակ, որքան պահանջվում է հավաքագրման նպատակներից ելնելով, ինչպես նաեւ ըստ օրենքի պահանջի: 

Մտավոր Սեփականություն

Կայքի ամբողջ բովանդակությունը հանդիսանում է հեղինակայաին իրավունքի օբյեկտ՝ պաշտպանված բոլոր իրավունքներով, եւ այն կարող է հավաքագրվել, պահվել կամ օգտագործվել միայն ձեր անձնական օգտագործման համար: Դուք չեք կարող ներբեռնել (ամբողջապես կամ մասամբ) ոչ անձնական օգտագործման համար, կամ այլ կերպ՝ պատճենել, փոխանցել կամ փոփոխել կայքն առանց մեր կողմից նախնական թույլտվության:  Սակայն դուք կարող եք տպագրել Կայքն ամբողջապես, կամ մի մասը ձեր անձնական օգտագործման համար: Այս թույլտվությունները ենթակա են վերացման/չեղարկման մեր կողմից ցանկացած ժամանակ: Տվյալ իրավունքների համար Ձեզ երաշխավորվում է ոչ էքսկլյուզիվ թույլտվություն, որպեսզի կարողանաք դիտել այս Կայքը միայն ոչ առեւտրային հիմքով, ինչը ենթակա է չեղարկման ցանկացած ժամանակ: 

Անվտանգություն

Դուք պետք է ապահովեք, որպեսզի վիրուսները, տրոյական վիրուսները, որդ-վիրուսները կամ դրանց համարժեք կամ միանման վիրուսները չներխուժեն ձեր համակարգչային համակարգ: Մենք որեւէ պատասխանատ-վություն չենք կրում ցանկացած բնույթի վնասի համար/դեպքում, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի վիրուս է՝ տրոյական, որդ-վիրուս կամ դրանց համարժեք կամ միանման վիրուսներ: 

Հղումներ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ Չպատկանող Վեբ Կայքերին 

Ընկերության կայքերը կամ ծառայությունները կարող են տրամադրել հղումներ երրորդ կողմի հավելվածներին, արտադրանքներին, ծառայություններին կամ վեբ կայքերին ձեր հարմարավետության եւ տեղեկացվածության համար: Եթե դուք մուտք գործեք այդ հղումներ, դուք կլքեք Ընկերության կայքը: Ընկերությունը չի կառավարում այդ երրորդ կողմի կայքերը կամ դրանց գաղտնիության կարգը, ինչը կարող է տարբերվել Ընկերության կարգից:  Մենք չենք աջակցում կամ ներկայացնում երրորդ կողմի կայքերը: Այն անձնական տվյալները, որոնք դուք ձեր ընտրությամբ տրամադրում եք, կամ որոնք հավաքագրվում են երրորդ կողմերի կողմից չեն պաշտպանվում Ընկերության Գաղտնիության Քաղաքականության կողմից:  Մենք հորդորում ենք ձեզ ստուգել ձեր այցելած ցանկացած կայքի Գաղտնիության Քաղաքականությունը մինչեւ ձեր անձնական տեղեկությունները հավաքագրել եւ օգտագործել թույլ տալը: Մենք կարող ենք նաեւ տրամադրել սոցիալական կապի այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս կիսվել տեղեկություններով ձեր սոցիալական ցանցերի միջոցով, եւ դուք շփում կունենաք Ընկերության հետ զանազան սոցիալական կայքերում: Ձեր կողմից այս տարբերակների օգտագործումը կարող է հանգեցնել ձեր մասին տեղեկությունների հավաքագրմանը եւ օգտագործմանը՝ կախված ձեր ընտրած տարբերակից: Մենք նմանապես հորդորում ենք ստուգել այն սոցիալական կապի միջոցների գաղտնիության քաղաքականությունները եւ կարգավորումները, որոնց միջոցով դուք շփվում եք, որպեսզի դուք ստույգ գիտակցեք, որ տեղեկությունները կարող են հավաքագրվել, օգտագործվել կամ տրամադրվել այդ կայքերի միջոցով: 

Անձնական Տեղեկությունների Օգտագործման Հետ Կապված Ընտրություններ (Նախընտրել Չմասնակցել /Opt-Out)    

Ընկերությանն այս Կայքի միջոցով Անձնական Տեղեկություններ կամավոր տրամադրելուց ի վեր Ընկերությունը օգտագործելու է ձեր Անձնական Տեղեկություններն այս Գաղտնիության Քաղաքականության համաձայն:  Ցանկացած ժամանակ, երբ դուք որոշեք, որ այլեւս չեք ցանկանում ստանալ էլեկտրոնային հաղորդակցություններ, դուք հնարավորություն կունենաք դուրս գալ այդպիսի բաժանորդագրությունից կամ <<նախընտրել չմասնակցել>>՝ յուրաքանչյուր այդպիսի բաժանորդագրության շրջանակում տրամադրվող հղումների միջոցով, կամ այդպիսի հղումների բացակայության դեպքում՝ ուղարկելով էլ. հաղորդագրություն կամ կապ հաստատելով մեզ հետ <<Կապ Հաստատել Մեզ հետ >>բաժնում ներկայացված մանրամասների միջոցով: 

Ճշգրտություն, Հասանելիություն Եւ Թարմացումներ Ձեր Անձնական Տեղեկություններում

Ընկերությունը ձգտում է պահպանել ձեր Գաղտնիության Քաղաքականությունն այնքան հավաստի, որքան հնարավոր է: Ցանկացած ժամանակ, երբ կցանկանաք վերանայել, ուղղել կամ թարմացնել ձեր Անձնական Տեղեկությունները, դուք կարող եք թարմացնել ձեր համապատասխան պրոֆիլը կամ գրանցումը (եթե կիրառելի է), կամ կապ հաստատել մեզ հետ՝ օգտագործելով կոնտակտային տեղեկությունը՝ ուրվագծված <<Կապ Հաստատել Մեզ հետ>> բաժնում: Ընկերությունը կկատարի այդպիսի պահանջները՝ դրանց առեւտրային առումով ողջամիտ լինելու եւ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում:  Անձնական Տեղեկությունների ապահովությունը երաշխավորելու համար, խնդրում ենք հաշվի առնել, որ ցանկացած նման պահանջի դեպքում/ժամանակ մինչեւ Ընկերության կողմից հասանելի որեւէ գրառում կատարելը ձեզնից պահանջվելու է ձեր նույնականացման համար ներկայացնել բավարար ապացույցներ:    

Փոփոխություններ Գաղտնիության Քաղաքականության մեջ    

Ընկերությունն իրավունք ունի փոփոխել, լրացումներ կատարել կամ ձեւափոխել այս քաղաքականությունը ցանկացած ժամանակ եւ առանց ձեզ նախապես ծանուցելու՝ ի պատասխան տվյալների պաշտպանության եւ գաղտնիության գործող օրենսդրության փոփոխությունների: Խնդրում ենք հաճախակի ստուգել Գաղտնիության Քաղաքականությունը փոփոխություն-ների համար: Այս պայմանների փոփոխությունից հետո ձեր կողմից Կայքի օգտագործումը շարունակելը կնշանակի, որ դուք ընդունում եք այդ փոփոխությունները:  Ընկերությունը ողջամիտ միջոցներ կձեռնարկի ձեզ ծանուցելու մեր գաղտնիության աշխատանքներում էական փոփոխությունների մասին՝ ի հարգանս ձեր կողմից Ընկերությանը տրամադրած տեղեկությունների: Ընկերությունը տեսանելիորեն կտեղադրի այս փոփոխությունները մեր Գաղտնիության Քաղաքականության մեջ: Ընկերությունը նաեւ հաղորդագրություն կտեղադրի իր Կայքի գլխավոր էջում, որտեղ կնշվի Գաղտնիության Քաղաքականության փոփոխության մասին եւ կտրամադրի հղում դեպի Գաղտնիության Քաղաքականություն:    Զանգեր

Մենք կարող ենք ձայնագրել եւ գաղտնալսել մեր կողմից կատարված կամ ստացված զանգերը բարձրակարգ ծառայությունների պահպանման, հրահանգների ստուգման, մեր եւ ձեր պաշտպանության համար 

Ընդհանուր Դրույթներ 

Ընկերությունը պարտավորվում է ապահովել ձեր տեղեկությունների գաղտնիությունը:  <<Ձեր տեղեկություններ>> ասելով մենք ի նկատի ունենք ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը դուք, կամ երրորդ կողմը տրամադրում է մեզ: Այս քաղաքականությունը վերաբերում է ձեր տեղեկությունների գաղտնիությանը եւ ուրվագծում է ամբողջ աշխարհում մեր կայքից օգտվողների եւ հյուրերի վերաբերյալ տեղեկությունների ապահով եւ պատասխանատու պաշտպանության պարտավորվածությունը:   

Կապ Հաստատել Մեզ հետ 

Մենք արժեւորում ենք ձեր կարծիքները: Մեր Գաղտնիության Քաղաքականության հետ կապված մեկնաբանությունների կամ հարցերի, ձեր տվյալների հավաքագրման կամ օգտագործման հետ կապված մտահոգությունների կամ բողոքների դեպքում, խնդրում ենք գրել մեզ այստեղ՝ <<Կապ Հաստատել Մեզ հետ >>: Մենք գաղտնի կքննենք ձեր պահանջները եւ բողոքները: Մեր ներկայացուցիչները կապ կհաստատեն ձեզ հետ ձեր բողոքը/մտահոգությունը/հարցը ստանալուց հետո ողջամիտ ժամանակում, որպեսզի միջոցներ ձեռնարկեն եւ վեր հանեն այն տարբերակները, որոնց միջոցով կարող են լուծում ստանալ կամ ուղղվել: Մենք կձգտենք ապահովել, որ ձեր բողոքը/մտահոգությունը/հարցը լուծում ստանա ողջամիտ ժամանակում եւ տարբերակով:

Ընդհանուր դրույթներ & պայմաններ

Գատնիության Քաղաքականություն

2019 © Հեղինակային իրավունքը Lucky Enterprises-ի: Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Այս կայքը հանդիանում է Secure View Services Limited-ի սեփականությունը եւ կառավարվում է վերջինիս կողմից՝ Կիպրոս, Նիկոսիա, 2082, Archbishop Makarios Պողոտա, Methonis Tower 73, 3-րդ հարկ